Տպել
04.05.2023
ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը հանդիպել է Շվեդիայի ԱԳՆ ներկայացուցիչների հետ
1 / 4

ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը մայիսի 4-ին հանդիպել է Շվեդիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Բյորն Լինդերֆալկի եւ Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Աքսել Լյունդելլի հետ:

Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Հռիփսիմե Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգային իրադրությունը:

Բարեկամական խմբի ղեկավարը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում օր օրի վատթարացող հումանիտար վիճակը՝ մասնավորապես ընդգծելով  պարենամթերքի ու առաջնային այլ ապրանքների պակասով պայմանավորված խնդիրները: Միջանցքի բացման հարցում պատգամավորը կարեւորել է միջազգային հանրության ճնշումն Ադրբեջանի վրա:

Տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման համատեքստում Հռիփսիմե Գրիգորյանն ընդգծել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական մշտադիտարկման առաքելության գործունեության կարեւորությունը: Պատգամավորը խոսել է նաեւ Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման հրամայականի մասին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում հայ-շվեդական հարաբերությունների խորացմանը: Օրենսդիր մարմինների փոխգործակցության համատեքստում առանցքային է համարվել բարեկամական խմբերի գործունեությունը:


13.12.2024
Հերթական նիստն է գումարել ԱԺ-ՓՄՁ համագործակցության աշխատանքային խումբը
Դեռեւս 2019 թվականին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ ստեղծվել է Ազգային ժողով-փոքր ու միջին ձեռնարկատիրության համագործակցության աշխատանքային խումբ, որի ստեղծման նպատակը պատգամավորների եւ ՓՄՁ-ների միջեւ երկխոսության ամրապնդումն է: Հանձնաժողովին կից ստեղծված հարթակը ծառայում է ոլորտ...