ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը մայիսի 4-ին հանդիպել է Շվեդիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Բյորն Լինդերֆալկի եւ Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Աքսել Լյունդելլի հետ:
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը:
Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Հռիփսիմե Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգային իրադրությունը:
Բարեկամական խմբի ղեկավարը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում օր օրի վատթարացող հումանիտար վիճակը՝ մասնավորապես ընդգծելով պարենամթերքի ու առաջնային այլ ապրանքների պակասով պայմանավորված խնդիրները: Միջանցքի բացման հարցում պատգամավորը կարեւորել է միջազգային հանրության ճնշումն Ադրբեջանի վրա:
Տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման համատեքստում Հռիփսիմե Գրիգորյանն ընդգծել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական մշտադիտարկման առաքելության գործունեության կարեւորությունը: Պատգամավորը խոսել է նաեւ Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման հրամայականի մասին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում հայ-շվեդական հարաբերությունների խորացմանը: Օրենսդիր մարմինների փոխգործակցության համատեքստում առանցքային է համարվել բարեկամական խմբերի գործունեությունը:
Հայաստանում առաջին անգամ կընդունվի «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենք. նախաձեռնությունը քննարկվել է առաջին ընթերցմամբ
Կառավարությունը բազմիցս մշակել է երիտասարդության քաղաքականությանն առնչվող ոլորտային ռազմավարություններ, առաջադրել ծրագրեր, սակայն մինչ օրս առկա չէ ոլորտում պետական քաղաքականության առաջնահերթությունները սահմանող եւ այդ քաղաքականության իրականացման համար իրավական հստակեցումներ ապահովող օրենք: Կառավարու...
Առաջարկվում է արտաքին հետախուզության ծառայությանը վերապահել պետական գաղտնիք կազմող տեղեկություններին անձանց առնչվելու թույլտվություն տալու լիազորություն
Առաջարկվում է արտաքին հետախուզության ծառայությանը վերապահել պետական գաղտնիք կազմող տեղեկություններին անձանց առնչվելու թույլտվություն տալու լիազորություն: ««Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ հունվարի 21-ի նիստի ընթացում ներկայացրել է Ար...
ՄԺԱԴ-ի կանոնադրությանը միանալը կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել մեր մշակույթի հանրահռչակման ու մշակութային ժառանգության պաշտպանության համար
Մշակութային ժառանգության ասիական դաշինքը (ՄԺԱԴ) չինական նախաձեռնություն է, վերաբերում է ասիական տարածաշրջանի երկրներին: Այն ստեղծվել է 2021 թվականին, 10 պետությունների շարքում մեր երկիրը եւս կառույցի հիմնադիր անդամ է: ՄԺԱԴ-ը կամավոր մասնակցության, հավասարության, փոխադարձ հարգանքի եւ շահի սկզբունքներ...
Կհստակեցվեն մի շարք կարգավորումներ. փոփոխություններ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում
Վերջին տարիներին նախադպրոցական կրթության չափորոշչի ներդրման աշխատանքներն են իրականացվում, եւ արդեն շուրջ 530 մանկապարտեզում ներդրվել է նախադպրոցական կրթության չափորոշիչը: Չափորոշչի ներդրման շրջանակում արդեն ի հայտ է եկել որոշ կարգավորումներ կատարելու անհրաժեշտություն, ինչի նպատակով...
Աշխարհազորի համակարգը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով. օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբ
Կառավարությունն առաջարկում է աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով: Այս մասին ԱԺ նիստում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ նշելով, որ ««Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով եւ կից ներկայացված մի շարք...
Փոփոխություններ եւ լրացումներ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում
Տեխնիկական բնույթի, բայց եւ միեւնույն ժամանակ իր կարեւորությամբ չզիջող որոշակի փոփոխություններ է առաջարկել Կառավարությունը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: Հարցը քննարկվել է ՀՀ ԱԺ հունվարի 21-ի հերթական նիստ...
Քննարկվել է մարդու առողջությունը պաշտպանելուն միտված նախաձեռնությունը
««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներն ու փոփոխությունները միտված են պաշտպանելու մարդու առողջությունը, ինչպես նաեւ կանխելու սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները. այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը: Զեկուցողի տեղեկացմամբ մեր երկրում սննդի...
Առաջարկվում է կանոնակարգել կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները
Ներկայում լայն տարածում է գտել կաթնային յուղի (ճարպի) փոխարինիչով կաթնամթերքի վաճառքը: Որպեսզի սպառողը կարողանա տեսողականորեն տարբերել, թե կաթնամթերքը պատրաստված է կաթնային յուղի փոխարինիչով, թե առանց փոխարինիչի, անհրաժեշտ է օրենքով սահմանել դրույթ, ըստ որի` կաթնամթերքի վաճառքն առեւտրի օբյեկտներում ...
Օրենսդիրները երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք ոլորտներ կարգավորող նախագծեր
Հարկային օրենսգրքում Կառավարության առաջարկած լրացումները խորհրդարանը հունվարի 21-ի նիստում քննարկել է երկրորդ ընթերցմամբ: Նոր կարգավորումները ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: Նշվել է, որ փոփոխությամբ կարգավորումը տարածվելու է 2021 թվականի հունվարի մեկից ծագած իրավահարաբեր...
Ֆոնդերի ներդրումների որոշ սահմանափակումների մեղմացումը կընդլայնի ներդրումների եւ եկամուտների ստացման հնարավորությունները
Արդեն 10 տարուց ավելի է, ինչ գործում է կուտակային համակարգը, եւ նկատում ենք անընդհատ մեծ աճ եւ ակտիվություն այս համակարգում: Միաժամանակ տեսնում ենք կարիք, որպեսզի որոշակի հարցերում ավելի մեծ հնարավորություններ տանք մեր կուտակային կենսաթոշակային ֆոնդերին՝ Հայաստանի Հանրապետության տնտեսությունում ներդ...
Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Էլեկտրոնային բազաների ինտեգրացիայի արդյունքում առաջարկվում է ստեղծել էլեկտրոնային գործիք, որի միջոցով լիազոր մարմինը՝ ԿԳՄՍ նախարարությունը, հնարավորություն կունենա տեղեկատվական շտեմարանում պատմական, մշակութային հուշարձանների վերաբերյալ կատարել համապատասխան տեղեկատվության մուտքագրում՝ օգտագործելով թվ...