National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.01.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
25.04.2023
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է Կառավարության առաջարկած օրենսդրական փաթեթը
1 / 3

Ազգային ժողովն ապրիլի 25-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի, Արմեն Խաչատրյանի եւ Վիլեն Գաբրիելյանի առաջարկով փաթեթի գործողության ժամկետը փոփոխվել եւ սահմանվել է հունիսի 1-ը:

Կառավարությունն առաջարկել էր ամրագրել հուլիսի 1-ը:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Վիլեն Գաբրիելյանը:

Քվեարկության արդյունքում փաթեթն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ:

Սպառելով օրակարգը` Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am