ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանն ապրիլի 25-ին ընդունել են Եվրոպական խորհրդարանի կիպրոսցի պատգամավոր, Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասին:
Հայաստանում առաջին անգամ գտնվող պատգամավորը եղել է Սյունիքի մարզում, տեղում ծանոթացել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու եւ միջանցքը պաշտոնապես արգելափակելու աշխատանքներին:
Արման Եղոյանը նշել է, որ Ադրբեջանի այս քայլը միտված է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու եւ Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետեւողական իրագործմանը: Խորհրդարանականը նաեւ իրազեկել է եվրոպացի գործընկերոջը, որ ադրբեջանցի պաշտոնյաներն արդեն իսկ հրապարակայնորեն առաջարկում են ԼՂ բնակչությանը ստանալ ադրբեջանական անձնագրեր:
Զրուցակիցները հրատապ են համարել Եվրոպական խորհրդարանում հարցի բարձրացման անհրաժեշտությունը:
Պատգամավորները քննարկել են նաեւ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես, կարեւորվել է սահմանամերձ բնակավայրերում համատեղ վերականգնողական ծրագրերի իրականացումը:
Հանդիպման ավարտին կողմերը խոսել են նաեւ հայ-կիպրական բարեկամության, երկու ժողովուրդների առջեւ ծառացած խնդիրների հաղթահարմանն ուղղված հարցերի վերաբերյալ:
21-րդ դարում Ադրբեջանը շարունակում է իր ավագ եղբոր՝ Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը. Իշխան Սաղաթելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը եւ խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանն ապրիլի 25-ին հանդիպել են արգենտինացի մի խումբ հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների, լրագրողների եւ գործարարների հետ: Իշխան Սաղաթելյանը հյուրերին է...
Կայացել է Խորհրդարանական աջակցություն իրականացնող գործընկերների համակարգող տարեկան հանդիպումը
Միջազգային արդյունավետ համագործակցությունը միշտ ունեցել է իր շոշափելի արգասիքները: Մենք կարող ենք միայն գոհունակությամբ եւ ուրախությամբ փաստել, որ վերջին տարիներին այդ համագործակցությունն ընդլայնել է իր շրջանակները. ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանն ապրիլի 25-ին ՀՀ ԱԺ ...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է արտահերթ նիստ
Կառավարությունն առաջարկում է երկարաձգել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի գործողության մեջ մտնելու ժամկետը, որն այս պահի դրությամբ նախատեսված է պաշտոնական հրապարակումից 6 ամիս անց` ապրիլի 28-ին: Սակայն հաշվի առնելով օրենքից բխող շուրջ 30 ենթաօրենսդրական ակտեր մշակելու հանգամանքը` գործադ...
Լրացումներ եւ փոփոխություններ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում առաջարկվող լրացումների եւ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում կինոարտադրության ոլորտի զարգացմանը եւ ներդրումների խթանմանը միտված պետական քաղաքականության երաշխիքները բարելավելու եւ առավել գրավիչ մեխանիզմներ սահմանելու հանգամանքով: Այս մասին...
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է Կառավարության առաջարկած օրենսդրական փաթեթը
Ազգային ժողովն ապրիլի 25-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբա...
Աշխատանքային, Հարկային օրենսգրքերում ու «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կկատարվեն
Գործադիրն առաջարկել է փոփոխություններ եւ լրացումներ կատարել Աշխատանքային օրենսգրքում, ինչպես նաեւ լրացումներ` Հարկային օրենսգրքում ու «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում: Օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը քննարկվել է ԱԺ աշխատանքի եւ ...
Առաջարկվող օրենսդրական նախաձեռնությամբ կկարգավորվեն նախադպրոցական կրթական աստիճանում կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման հետ առնչվող հարցերը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել նախադպրոցական կրթական աստիճանում կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման հետ առնչվող հարցերը, ինչպես նաեւ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գ...
Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հյուրընկալել են Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասին
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանն ու Քրիստինե Վարդանյանն ապրիլի 25-ին ընդունել են Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, կիպրոսցի պատգամավոր, խորհրդարանի ԵԺԿ քաղաքական խմբի անդամ Լուկաս Ֆո...
Առաջարկվող լրացումներով եւ փոփոխություններով կկարգավորվի գիտական եւ գիտատեխնիկական բնագավառի գործունեությունը
Փոփոխություններն իրականացնելու պարագայում մենք կունենանք հնարավորություն հաստատել գիտական, պետական կազմակերպությունների տեսակները, դրանց կառուցվածքներին ներկայացվող պահանջներն ու դասակարգման չափանիշները` ներառյալ գործունեության նկատմամբ ակնկալվող վերջնարդյունքի ցուցանիշները, ինչը թույլ կտա կարգավորե...
64 մլն դոլար արժեքով բաժնետոմսերը ձեռք բերելու արդյունքում Հայաստանի` ներկայիս 0.007 տոկոս մասնաբաժինն էապես կավելանա. խորհրդարանն ընդունել է համաձայնագիրը վավերացնելու նախագիծը
Ազգային ժողովն ապրիլի 25-ին Կառավարության հրավիրած արտահերթ նիստում քննարկել է ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Եվրասիական զարգացման բանկի վճարված կանոնադրական կապիտալում Ռուսաստանի Դաշնության մասնաբաժնի մասի առուվաճառքի մասին» համաձայնագիրը վավեր...
Համաձայնագրով ռուսական կողմը պարտավորվում է որպես ՀՀ սեփականություն փոխանցել 64 մլն դոլար արժեքով 64.000 բաժնետոմս, իսկ հայկական կողմը` ապահովել իր կողմից մասնաբաժնի ընդունումը, վճարման կատարումը
2023 թվականի մարտի 24-ին ստորագրված համաձայնագրով կարգավորվում են Ռուսաստանի Դաշնության կողմից Եվրասիական զարգացման բանկի մասնակցության իր մասնաբաժնի` ՀՀ-ին փոխանցման եւ Հայաստանի Հանրապետության կողմից վերջինիս ընդունման հետ կապված իրավահարաբերությունները: Սահմանվում են մասնակցության մասնաբաժնի դիմա...
Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել. Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում մի շարք նախագծերում
ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` 2023 թվականի ապրիլի 18-ին գումարված արտահերթ նիստի ավարտից անմիջապես հետո Կառավարության նախաձեռնությամբ ապրիլի 25-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Մինչ...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Հայ-հնդկական հարաբերություններն առավել քան երբեւէ գտնվում են բարձր մակարդակի վրա. Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելություն ստանձնելու կապակցությամբ` պատասխանատու պաշտոնում մա...
Համաձայնագրով նախատեսվում է իրականացնել «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շուրջ 32 կմ երկարությամբ ճանապարհի շինարարություն, որի աշխատանքները կսկսվեն առաջիկայում
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 25-ի նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ ««Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարություն (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամ...
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակման առաջին մաս եւ երկրորդ մաս: ...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...