National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.4.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
24.04.2023
Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց հայ ժողովուրդը շարունակում է կանգնած լինել գոյաբանական խնդիրների առաջ. ֆրանսիացի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
1 / 3

Ապրիլի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրյունո Ռըտայոյի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Բրյունո Ռըտայոյի եւ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ժիլբեր Լյուկ Դըվինազի գործադրած հետեւողական ջանքերը 44-օրյա պատերազմից հետո գործուն քայլեր ձեռնարկելու հարցում: Նա երախտագիտություն է հայտնել բարեկամ երկիր Ֆրանսիայի պատգամավորներին՝ խորհրդանշական այս օրը Հայաստանի եւ հայ ժողովրդի կողքին լինելու համար:

Ֆրանսիացի գործընկերն արձանագրել է, որ Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց հայ ժողովուրդը շարունակում է կանգնած լինել գոյաբանական խնդիրների առաջ:

Կողմերն անդրադարձել են պատվիրակության՝ ապրիլի 23-ի այցելությանը Սյունիք եւ Լաչինի արգելափակված միջանցքի սկզբնամաս: Ֆրանսիական կողմը շրջափակման մեջ գտնվող 120000 արցախահայերին համարել է բաց երկնքի տակ պատանդառություն կրողներ՝ անթույլատրելի համարելով ստեղծված իրավիճակը:

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգությանն ու խաղաղությանը վերաբերող հարցերի:
 


24.04.2023
Հայոց ցեղասպանությունը չպետք է մոռացվի. Բրյունո Ռըտայո
Մենք եկել ենք, որ այսօր՝ այս հիշատակման օրը, լինենք հայ ժողովրդի կողքին: Ֆրանսիայի Սենատն առաջինն է եղել, որ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման փաստաթուղթը, եւ մենք շատ հպարտ ենք այդ կապակցությամբ. ասել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրյունո Ռըտայոն: Ն...

24.04.2023
Հարգանքի տուրք՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները եւ պաշտոնատար այլ անձինք ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշա...

24.04.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
1915 թվականին, երբ հայ ժողովրդի պատմության անիվը խափանվեց, երբ հայաթափման ոճիրն իր գագաթնակետին հասավ ու հավերժական լռություն ճանապարհվեց արեւմտահայ մտավորականության ձայնը, երկրագնդի անտարբերությունը ճեղքեցին հայտնի մարդասերները: Նրանք աղաղակում էին հայասպան քաղաքականության դեմ բոլոր հնարավոր միջոցն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am