Տպել
15.04.2023
Ադրբեջանի գործողությունները զսպելու կոչով նամակներ են ուղարկվել միջազգային գործընկերներին, եղել են արձագանքներ
1 / 1

Ազգային ժողովի նախագահությունը, բարեկամական խմբերի ղեկավարները, հանձնաժողովների նախագահները բազմաթիվ նամակներ են ուղարկում օտարերկրյա խորհրդարաններին եւ միջազգային խորհրդարանական կազմակերպություններին՝ տեղեկացնելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում իրականացված հերթական սադրանքի վերաբերյալ:

Հայ խորհրդարանականները կոչ են անում գործընկերներին` գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը եւ մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը` զսպելու վերջինիս ագրեսիվ գործողությունները եւ կանխելու հնարավոր էսկալացիան մեր տարածաշրջանում:

Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական հերթական սադրանքի առնչությամբ հայտարարություններ են տարածել միջազգային գործընկերները եւ կառույցների ներկայացուցիչները:

Մանրամասները՝ տեսանյութում:


15.04.2023
Հրաչյա Հակոբյանի ելույթը Միգրացիայի միջազգային կազմակերպության կազմակերպած միջոցառմանը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ապրիլի 5-ին Աթենքում ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության կազմակերպած՝ «Միգրացիայի մարտահրավերները եւ հնարավորությունները. ՄՄԿ եւ Ուղղափառ գործընկերները» թեմայով միջոցառմանը: Մանրամասները՝ տեսանյութում:  ...