National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.4.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
13.04.2023
Խորհրդարանում հյուրընկալվել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին
1 / 12

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը եւ պատվիրակության անդամներն ապրիլի 13-ին հանդիպել են ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով Բույար Օսմանիին` Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ, ցավոք, ԵԱՀԿ գործող նախագահի այցը տարածաշրջան համընկել է Հայաստանի տարածքում ադրբեջանական հերթական ագրեսիայի հետ, որի հետեւանքով հայկական կողմն ունեցել է զոհեր ու վիրավորներ:

Հայկական պատվիրակության ղեկավարի խոսքով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարանում է հումանիտար իրավիճակը: Ըստ Սարգիս Խանդանյանի` ստեղծված իրավիճակի լուծման հարցում միջազգային հանրության գործողությունները պետք է լինեն հստակ եւ հասցեական` հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականություն իրականացնելու Ադրբեջանի մտադրությունը:

ԵԱՀԿ գործող նախագահի խոսքով այս այցը փաստում է, որ իրենց ուշադրության կենտրոնում է բարձրացված հարցը, եւ իրենք մտահոգված են տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակով: «Մեր նպատակն է նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը»,- ընդգծել է Բույար Օսմանին եւ հույս հայտնել, որ իր նախագահության ընթացքում այս հարցում հնարավոր կլինի դրական քայլեր արձանագրել:

Հայ խորհրդարանականները խոսել են Հարավային Կովկասում առկա անվտանգային բարդ իրավիճակի եւ խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի շարունակական ջանքերի մասին: ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները վերահաստատել են, որ Հայաստանը չունի տարածքային պահանջներ իր հարեւանների նկատմամբ եւ ցանկանում է խաղաղ գոյակցություն ապահովել տարածաշրջանում: Անդրադարձ է եղել նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին, նրանց վերադարձի հարցում կարեւորվել է ԵԱՀԿ կողմից գործուն քայլերի իրականացումը:

Քննարկվել են Հայաստան-ԵԱՀԿ երկարաժամկետ համագործակցությանը, ինչպես նաեւ Հյուսիսային Մակեդոնիայի հետ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:


13.04.2023
Թագուհի Թովմասյանը հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչների հետ
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ապրիլի 13-ին հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի եւ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիի հետ: Թագ...

13.04.2023
Խորհրդարանն ընդունել է երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերը
Ազգային ժողովն ապրիլի 13-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ...

13.04.2023
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան ապրիլի 14-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով.   ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:40-12:...

13.04.2023
Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ապրիլի 18-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...

13.04.2023
Սարգիս Խանդանյանն ընդունել է Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 13-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին: Ողջունելով դեսպանին` Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ԱԳՆ-ին` Տեղ համայնքում ապրիլի 11-ին տեղի ու...

13.04.2023
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է 3 հարց
Վարժական հավաքների ու զորահավաքային զինծառայության զորականչված զինծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքներն ու կարգապահական տույժերն ու տեսակները կհստակեցվեն: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 13...

13.04.2023
Հանրային մուլտիպլեքսում գործող հեռարձակողների հաղորդումներում զգալիորեն նվազել են ատելության խոսքը, վիրավորանքը, սպառնալիքները. ՀՌՀ նախագահը ներկայացրել է 2022 թ. տարեկան հաղորդումը
Հանձնաժողովն արձանագրում է, որ իր վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները նախորդ տարի գործել են ազատ` առանց իշխանությունների միջամտության. ասել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ապրիլի 13-ին ԱԺ հերթական նիստում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի` 2022 թ...

13.04.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծին
ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը երկրորդ ընթարցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 13-ի արտահերթ նիստում: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը տեղեկացրել է, որ...

13.04.2023
Հայկ Կոնջորյանը նամակներով դիմել է ԱՄՆ-ի, Հունաստանի եւ Կիպրոսի իր գործընկերներին
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանն ապրիլի 13-ին նամակներով դիմել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ, ԱՄՆ հայկական հանձնախմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսին, Ֆրենք Փըլոնին, Դեյվիդ Վալադաոյին, ինչպես նաեւ հանձնախ...

13.04.2023
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

13.04.2023
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

13.04.2023
Օրենսդրական փաթեթով նախատեսվում է լրացնել առկա իրավական բացերն ու թերությունները
Առաջարկվում է սահմանել եւ հստակեցնել տեսչական մարմնի կողմից կայացվող որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտերի բովանդակությանը ներկայացվող  պարտադիր պայմանները: Այս մասին ասել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմիններ...

13.04.2023
Հակակոռուպցիոն հանձնաժողովի անդամները կնշանակվեն 3 տարի ժամկետով. Արդարադատության նախարարի տեղակալ
«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում  նախատեսված փոփոխությունները վերաբերում են միայն Հակակոռուպցիոն կոմիտեում կարգապահական վարույթների իրականացմանը եւ մանրամասնում են դրա հետ կապված կարգը. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ապրիլի 13-ի ԱԺ նիստում: Նրա խոսքով...

13.04.2023
Նախատեսվում է կարգավորել հավատարմագրման ոլորտում սահմանված հիմնական հասկացությունները
Գործադիրը լրացումներ ու փոփոխություններ է առաջարկում «Հավատարմագրման մասին» օրենքում ու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ փաթեթը մշակվել է ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում. նպատակն է բարեփոխել ՀՀ հավատարմագրման եւ որակի ենթակառուցվածքների...

13.04.2023
ՀՀ-ն կկարողանա դիմել ՄԻԵԴ՝ խորհրդատվական եզրակացություն ստանալու. կսահմանվեն կառուցակարգեր
Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը հնարավորություն է տալիս պետություններին, Բարձրագույն դատական ատյաններին՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմում ներկայացնել ՄԻԵԴ. այս մասին ԱԺ-ի՝ ապրիլի 13-ի նիստում ասել է Արդարադատո...

13.04.2023
Մատուցվող փոստային ծառայությունները նախատեսվում է համապատասխանեցնել միջազգայնորեն ընդունված չափանիշներին
Նախագծով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել հասկացությունները: Մասնավորապես, սահմանվել է 19 նոր հասկացություն, նոր խմբագրությամբ է շարադրվել 18 հասկացություն, որոնք համապատասխանեցվել են Համաշխարհային փոստային միության ակտերին եւ Եվրոպական միության փոստային կանոնակարգին: Խմբագրվել են փոստային կ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am