National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.4.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.04.2023
Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին. Ալեն Սիմոնյանն ընդունել է Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 3-ին ընդունել է Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգիելի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանն արձանագրվել է երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացումը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ միջխորհրդարանական համագործակցությունը հայ-լեհական միջպետական հարաբերություններում կարեւոր ձեւաչափ է` առանձնացնելով երկու խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ արդյունավետ փոխգործակցությունը:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Խոսելով 2023 թվականին Լեհաստանում կայանալիք ընտրություններից` լեհ գործընկերները հավաստիացրել են, որ դրանք ազդեցություն չեն ունենալու Հայաստանի հետ իրականացվելիք համագործակցության եւ օրակարգային հարցերի վրա. մասնավորեցվել է հատկապես հայ-լեհական համագործակցությունը Հայաստան-ԵՄ շրջանակում: Լեհ գործընկերները նշել են, որ Հայաստանը համարում են եվրաընտանիքի անդամ եւ հետեւում են մեր երկրում կատարվող քայլերին:

Կողմերը մեծ նշանակություն են տվել նաեւ միջազգային խորհրդարանական վեհաժողովների շրջանակում երկու բարեկամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների միջեւ կառուցողական փոխգործակցությանը:

ՀՀ ԱԺ նախագահն առանձնահատուկ կարեւորել է Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումն Ադրբեջանի հետ սահմանին, ինչը բարենպաստ է տարածաշրջանում անվտանգության, կայունության ապահովման եւ տեղում վստահության ձեւավորման առումով: «Տեղյակ ենք նաեւ, որ այս տարվա կեսին Լեհաստանը նախատեսում է առաքելությունում դիտորդների ներգրավվածության ընդլայնում, ինչը մեզ համար մեծապես ողջունելի է»,- ասել է նա:

Եզրափակելով խոսքը` ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին եւ հույս ունի, որ Ադրբեջանը նույնպես իր գործողություններն ու հռետորաբանությունը կհամապատասխանեցնի մեր տարածաշրջանում խաղաղության եւ համագործակցության իր հայտարարած նպատակին: Այս համատեքստում նա հիշատակել է Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ Լեհաստանի Սենատի ընդունած բանաձեւը, որում կոչ է արվում անհապաղ բացել միջանցքն առանց նախապայմանների: «Մենք ակնկալում ենք մեր գործընկերներից անօրինական եւ անմարդկային գործողությունների դատապարտում` ընդհուպ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառում»,- ասել է Ալեն Սիմոնյանը: 
 
Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարն Ալեն Սիմոնյանին է փոխանցել Լեհաստանի Սեյմի նախագահ Էլժբիետա Վիտեկի` Լեհաստան պաշտոնական այցի հրավերը:


03.04.2023
Միջազգային հանրությունը պետք է շարունակաբար մեծացնի ճնշումը Ադրբեջանի վրա տարածաշրջանում խաղաղության հասնելու նպատակով. Սարգիս Խանդանյան
Ձեր այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի հայ-խորվաթական փոխգործակցության խորացմանը եւ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը. ասել է ԱԺ  արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 3-ին Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի հետ հանդիպ...

03.04.2023
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 3-ին ընդունել է Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Խորվաթիան ունեն պատմական եւ մշակութային ընդհանրո...

03.04.2023
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ
«Դուք վաղվա մեր իշխանությունն եք, դուք եք ղեկավարելու մեր երկիրը: Ձեզ հետ հանդիպումները մեզ համար շատ արդյունավետ են: Դրանց արդյունքում քննարկվելիք հարցերի լուծման ուղիներն ավելի ակնհայտ եւ բախտորոշ են դառնում»,- ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը խորհրդարան...

03.04.2023
Կարեւոր է որոշում կայացնողների խոսքում եւ գործում փոփոխությունը՝ հաշվի առնելով, որ Հայաստանը եւ Արցախը մշտապես ագրեսոր Ադրբեջանի գործողությունների թիրախում են. Հայկ Մամիջանյան
Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի ներկայացուցիչները մանրամասներ են հայտնել Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքների, Ադրբեջանում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների, Հայաստա...

03.04.2023
Հայաստանը կարեւորում է Խորվաթիայի հետ խորհրդարանական համագործակցությունը. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 3-ին ընդունել է Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակությանը: «Հայաստանն ու Խորվաթիան ունեն պատմական եւ մշակութային ընդհանրություններ: Մենք հպարտ ենք, որ Դուբրովնիկ քաղաքի ամենահայտնի Սուրբ Վլասի եկեղե...

03.04.2023
Սարգիս Խանդանյանը կարեւորել է հայ-լեհական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 3-ին հանդիպել է Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգիելի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը եւ Հայաստանում Լ...

03.04.2023
Օրենսդրական նախաձեռնությամբ ոստիկանները նույնպես կատեստավորվեն. ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյան
««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է ոստիկանությ...

03.04.2023
Օրենսդրական նախաձեռնության ընդունումը պայմանավորված է պաշտպանության ոլորտի բարեփոխումների օրենսդրական ապահովումն իրականացնելու անհրաժեշտությամբ. Պաշտպանության նախարարի տեղակալ
««ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթով հստակեցվում են կարգապահական եւ զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները, պատասխանատվություն է սահմանվում զինծառայողների համար նախատեսված զինվորական հա...

03.04.2023
Հանձնաժողովը քննարկել է ««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» հարցը
Ես ստացել եմ Կառավարության առաջարկությունը նախագծի վերաբերյալ եւ այն փաստարկը, որ երկարատեւ ժամկետով Մարդու իրավունքների պաշտպան չընտրելը կարող է բացասական հետեւանքներ ունենալ: Կառավարության առաջարկության մեջ նշվում է, որ նախագծով առաջարկվող ժամկետի փոփոխությունը թուլացնում է ՄԻՊ-ի թափուր պաշտոնի մն...

03.04.2023
Դիտորդական առաքելության տեղակայումից հետո իրավիճակը որոշակիորեն կայունացել է. Արուսյակ Ջուլհակյան
Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամներն ապրիլի 3-ին հանդիպել են Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգիելի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով գործընկերներին` Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը կարեւորել է երկու երկրների միջեւ համագործակցության...

03.04.2023
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

03.04.2023
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am