Տպել
02.04.2023
Մենք դատապարտում ենք այն, ինչ կատարվել է հայ ժողովրդի հետ. Լեհաստանի խորհրդարանի Լեհաստան-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
1 / 6

Լեհաստանի Հանրապետությունը դատապարտում է այն, ինչ կատարվել է հայ ժողովրդի հետ. դա պետք է դաս լինի բոլորիս համար. ասել է Լեհաստանի խորհրդարանի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգիելը:

Նրա գլխավորած պատվիրակությունը Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանի ուղեկցությամբ ապրիլի 2-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել եւ ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Նրանք այցելել են նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները:
 
 


02.04.2023
Հարգանքի տուրք «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները Բյորն Սյոդերի գլխավորությամբ ապրիլի 2-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն:  Նրանց ուղեկցել է ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը: Պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել հանուն հայ...