30.03.2023
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մարտի 30-ին Ազգային ժողովում ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին:
Կողմերը քննարկել են Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը եւ առկա մարտահրավերները:
Հայկ Կոնջորյանը դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման, ինչպես նաեւ վերջին շրջանում ադրբեջանական սադրանքների մանրամասներ:
Կարեւորվել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը:
30.03.2023
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է Հանովերի Եզդիական ակադեմիայի ներկայացուցիչների հետ
Հանովերի Եզդիական ակադեմիան մեծ առաքելություն եւ խորհուրդ ունեցող կառույց է, իսկ նպատակը եզդի ժողովրդի ինքնության պահպանումն է. պատմական անհրաժեշտություն եւ ժամանակի հրամայական: Մարտի 30-ին այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ԳԴՀ Հանովեր քաղաքի Ե...