Առաջնորդվելով ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածի 8-րդ մասով` Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտարարում է.
«Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել է Անահիտ Արտյոմի Մանասյանի թեկնածությունը»: