ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ Հայաստան-Մոլդովա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Արփինե Դավոյանը, ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Արթուր Հովհաննիսյանը մարտի 28-ին հանդիպել են Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւի քաղաքապետ Իոն Չեբանի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր եւ հայ համայնքի ղեկավար Հայկ Վարդանյանը, Քիշնեւի փոխքաղաքապետ Օլգա Ուրսուն եւ այլ պաշտոնատար անձինք:
Արփինե Դավոյանը կարեւորել է հայ-մոլդովական հարաբերությունների դինամիկ զարգացումն ու երկկողմ համագործակցության ակտիվացումը:
Հանդիպման մասնակիցներն ընդգծել են նաեւ երկկողմ եւ միջազգային խորհրդարանական հարթակներում Հայաստան-Մոլդովա միջխորհրդարանական բարեկամական խմբի փոխգործակցության բարձրացման անհրաժեշտությունը:
Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: