Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-ին հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Բերբել Բասին:
Ալեն Սիմոնյանը եւ Բերբել Բասը շրջել են Բունդեսթագում, որից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպումը:
Հանդիպմանը կարեւորվել են երկու երկրների բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը եւ միջխորհրդարանական համագործակցության խորացումը՝ արձանագրելով Ազգային ժողովի եւ Բունդեսթագի միջեւ խորհրդարանական բազմաշերտ համագործակցության, պատգամավորների փոխայցերի կարեւորությունը:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը եւ գնահատում Գերմանիայի աջակցությունն այս հարցում:
Ներկայացնելով հետպատերազմյան իրավիճակը եւ խոսելով տարածաշրջանում անվտանգային հարցերին շուտափույթ լուծումներ տալու անհրաժեշտությունից՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ շատերի ուշադրությունից վրիպում են Հարավային Կովկասում՝ Հայաստանի եւ հայաբնակ Լեռնային Ղարաբաղի շուրջ ոչ պակաս կործանարար զարգացումները:
Բունդեսթագի գործընկերոջ խնդրանքով Ալեն Սիմոնյանը մանրամասներ է փոխանցել Լաչինի միջանցքի ճգնաժամից, շրջափակման մեջ գտնվող 120.000 արցախցիներին սպառնացող վտանգից եւ հումանիտար բազմաշերտ խնդիրներից:
Նա նշել է, որ Ադրբեջանը, շարունակելով էթնիկ զտումների քաղաքականությունը եւ կյանքի անտանելի պայմաններ ստեղծելով, ամբողջ աշխարհի աչքի առջեւ բռնի տեղահանության է դրդում տեղի հայ բնակչությանը:
ՀՀ ԱԺ նախագահը հիշեցրել է, որ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Հաագայում իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխափան տեղաշարժը:
«Ակնկալում ենք մեր գերմանացի գործընկերներից գործուն քայլերի ձեռնարկում՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անհապաղ իրականացումը՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման ճանապարհով»,- շեշտել է նա:
Նա հավելել է, որ Հայաստանը ողջունում է տարածաշրջանում խաղաղությանն ուղղված գերմանական կողմի ջանքերը՝ շնորհակալություն հայտնելով Գերմանիայի կառավարությանը՝ Հայաստանում ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու համար:
Կողմերը քննարկել են պառլամենտարիզմի, խորհրդարանական դիվանագիտության եւ ժողովրդավարության հարցերում ակտիվ փոխգործակցության հնարավորությունները:
Անդրադառնալով աշխարհում տիրող անհանգիստ եւ խաղաղության դեմ սպառնալիք պարունակող իրադրությանը՝ կողմերը փաստել են երկարատեւ խաղաղության անհրաժեշտությունը: Բունդեսթագի ղեկավարը շնորհակալություն է հայտնել տարածաշրջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի վերաբերյալ համապարփակ տեղեկատվության, ուղիղ եւ բաց զրույց ծավալելու համար` նշելով, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստ է ջանքեր ներդնել իրադրության շտկմանը նպաստելու, ժողովրդավարական արժեքների ամրապնդման համար: Նա հավելել է, որ պատերազմները մարդկային չարիք են եւ առաջին հերթին ճակատագրեր են խեղում՝ ցավ ու տառապանք պատճառելով, ինչն անթույլատրելի եւ մերժելի է քաղաքակիրթ մարդկության կողմից:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը գերմանացի գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:
Ազգային ժողովը հյուրընկալել է Քիշնեւի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ Հայաստան-Մոլդովա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Արփինե Դավոյանը, ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Արթուր Հովհաննիսյանը մարտի 28-ին հանդիպել են Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւի քաղաքապետ Իոն Չեբանի գլխավորած պատվ...
Ազգային փոքրամասնության պատգամավորը կամուրջ է տվյալ համայնքի եւ պետական ապարատի միջեւ. Ալեքսեյ Սանդիկով
Ազգային փոքրամասնության պատգամավորը տվյալ համայնքի եւ Կառավարության միջեւ իրական կապող օղակն է. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստանում ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը խորհրդարանում փորձաշրջան անցնող ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսա...
Վճռաբեկ դատարանի դատավորների թափուր տեղերի համար թեկնածուների առաջադրման մասին հայտարարություն
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի դատավորների 3 թափուր տեղերի համար առաջադրել է 3-ական թեկնածու: Վճռաբեկ...
Ադրբեջանը հատել է ԼՂ շփման գիծը, շարունակել է թիրախավորել խաղաղ բնակիչներին. Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել միջազգային բոլոր գործընկերներին
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հիշեցրել է, որ մարտի 26-ին` ժամը 10:00-ի սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի «Խզազեն տակ» կոչվող տեղամասի խաղողի այգում էտման եւ մաքրման աշխատանքներ կատարելիս, հակառակորդի դիրքերից հրաձգային...
Թագուհի Թովմասյանի հայտարարությունը ՄԻՊ թեկնածուի առաջադրման մասին
Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածի 8-րդ մասով՝ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտարարում է. «Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները Հայաստանի Հանրապ...