Տպել
27.03.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքների նախագծերին
1 / 9

Նախագծով առկա է բովանդակային փոփոխություն, որը վերաբերում է աշխարհագրական նշումներին: Նախորդ ներկայացված նախագծով առաջարկվել էր, եթե աշխարհագրական նշումները ներառված են ապրանքային նշանի մեջ եւ պաշտպանություն են ստանձնել Հայաստանում կամ Հայաստանից դուրս, նման հայտերը մերժել: Ներկա կարգավորումներով եթե Հայաստանի կողմից պաշտպանություն ստանձնած աշխարհագրական նշում կա եւ դա ներառված է ապրանքային նշանի մեջ առանց համապատասխան ընթացակարգերի, ապա մերժում են: Այս խստացումը ենթադրում է՝  նույնիսկ եթե Հայաստանում դա գրանցված չէ,  նույնպես հիմք հանդիսանա, որովհետեւ ենթադրաբար կարող են լինեն աշխարհագրական նշումներ, որոնք այլ երկրներում են պաշտպանություն ստանձնել, բայց Հայաստանում ինչ-ինչ պատճառներով չեն ստանձնել, առաջարկում էինք այդ խստացումն անել, սակայն քննարկումների արդյունքում եկանք այն եզրահանգման, որ նման խստացումը տեղին չի լինի, քանի որ գործող կարգավորումները բավարար դաշտ են ստեղծում խնդիրների լուծման համար. ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանն ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 27-ի նիստի ընթացքում ««Ապրանքային նշանների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ:

Նրա խոսքով բովանդակային փոփոխությունն այն է, որ մի քանի հոդվածներից խստացումը հանվել է:

Առաջարկվում է նաեւ նշում, որը նույնական կամ շփոթելու աստիճանի նման է Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանվող աշխարհագրական նշմանը, ծագման տեղանվանը կամ երաշխավորված ավանդական արտադրանքին այն դեպքերում, երբ ապրանքները չեն ծագել տվյալ աշխարհագրական վայրից, նույնիսկ, եթե նշվում է ապրանքների իրական ծագումը կամ աշխարհագրական նշումն օգտագործվում է թարգմանաբար կամ «տեսակ», «տիպ», «ոճ», «նմանակում» եւ այլ նման արտահայտությունների զուգակցմամբ:

Նախագծով որպես ապրանքային նշանի գրանցման-մերժման հիմք առաջարկվում է սահմանել նաեւ ՀՀ-ից  դուրս օգտագործման մեջ գտնվող աշխարհագրական նշման, ծագման տեղանվան եւ երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման առկայությունը, մյուս կողմից՝ որպես պայման նշվում է այն հանգամանքը, որ գրանցման ներկայացված ապրանքներն ու ծառայությունները պետք է լինեն նույնական կամ նույնատիպ այն ապրանքներին, որոնց համար գրանցված է աշխարհագրական նշումը, ծագման տեղանունը կամ երաշխավորված ավանդական արտադրանքը: Այսինքն՝ նախագծով առաջարկվող դրույթով չի սահմանվում, որ դրանք պահպանվում են ՀՀ տարածքում, նույնիսկ հայտնի չէ՝ արդյո՞ք դրանք ՀՀ տարածքից դուրս պահպանվում են, թե՝ ոչ:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության» բառերը գրել «քաղաքացիական» բառից առաջ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը, որի համաձայն «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:

Նախագծով առաջարկվում է նաեւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի «հայտարարել» բառը փոխարինել «ճանաչել» բառով՝ համապատասխան հոլովաձեւերով:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Կառավարության կողմից առաջարկված եւ լրամշակված նախագծին: 


29.04.2024
Ժողովրդավարությունն է ապահովելու մեր երկրի անվտանգությունը, զարգացումը եւ կայունությունը տարածաշրջանում. Մերի Գալստյան
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում (ՖԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը մասնակցել է ՖԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին, որը կայացել է ապրիլի 29-30-ը՝ Լյուքսեմբուրգում:Հայկական պատվիրակությունն առաջարկել է փոփոխություններ եւ լրացո...

29.04.2024
Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց
Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ի...

29.04.2024
Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մ...

29.04.2024
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ն...

29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...