Տպել
23.03.2023
Թագուհի Թովմասյանն ահազանգել է միջազգային գործընկերներին
1 / 1

Թշնամին ավելի ինտենսիվ է դարձրել կրակոցները` ՀՀ սահմանին մահացու վիրավորելով հայ զինվորի, կրակ բացելով Արցախի խաղաղ բնակիչների վրա եւ կրկին արգելափակելով գազամատակարարումը դեպի Արցախ:

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը միջազգային բոլոր գործընկերներին տեղեկացրել է, որ մարտի 22-ին Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը:

Նույն օրն Արցախի Ճարտար քաղաքի բնակիչներ Հ. Հարությունյանը, Ա. Ղահրամանյանը, Մ.Ջիվանյանը, Գ.Ղուկասյանը, Կ.Դավթյանը, Ա.Ադամյանը եւ Դ.Դավթյանը, Ճարտարի վարչական տարածքում գտնվող «Կլազին ձոր» կոչվող տեղամասում գտնվող խաղողայգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս հայտնվել են ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում: Խաղողայգիներին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից քաղաքացիական անձանց ուղղությամբ հրաձգային տարբեր զինատեսակներով անկանոն կրակ է բացվել, ինչի հետեւանքով գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են:

Ադրբեջանը միաժամանակ կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը:

Թագուհի Թովմասյանն ընդգծել է, որ այդպիսով Ադրբեջանը խախտում է թե' նոյեմբերի 9-ի հայտարարության պայմանավորվածությունները, թե' միջազգային իրավունքի մի շարք սկզբունքներ ու նորմեր:

Հանձնաժողովի նախագահը հրատապ գրություններ է ուղարկել միջազգային բոլոր գործընկերներին` ահազանգելով Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումների մասին` խնդրելով ձեռնարկել բոլոր հնարավոր կանխարգելիչ միջոցները` զսպելու Ադրբեջանի հանցավոր գործողությունները:
 


23.03.2023
Թագուհի Թովմասյանը հանդիպել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մարտի 23-ին հյուրընկալել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Պատգամավորը նշել է, որ Շվեդիայի դեսպանությունը Հայաստանում ակտիվ գործունեություն է ծավալում,...

23.03.2023
Հայ խորհրդարանականները Կիպրոս եռօրյա այցի ընթացքում բարձրաձայնել են ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելության ներկայության անհրաժեշտության մասին
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, պատվիրակության անդամներ, ԱԺ պատգամավորներ Հրաչյա Հակոբյանն ու Ծովինար Վարդանյանը մասնակցել են Կի...

23.03.2023
Մենք պետք է պահպանենք եւ սնուցենք տեղական ժողովրդավարության առավելությունները` որպես մեր ընդհանուր ժողովրդավարական մշակույթի հիմք. Արմեն Գեւորգյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը մարտի 22-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 44-րդ նստաշրջանի ընթացքում` «Կայուն զարգա...

23.03.2023
Կուտակումների իրականացումը դեռ չի նշանակում մարտական գործողությունների նախապատրաստում. Տիգրան Աբրահամյան
Ուզում եմ՝ հստակ հասկանանք, որ տեղաշարժերը, կուտակումները պետք է խոր ուսումնասիրության ենթարկվեն, որ հասկանալի լինի, թե դրանք ինչ վտանգ են ներկայացնում Հայաստանի կամ Արցախի համար: Միայն շարժերի իրականացումը դեռ չի նշանակում  մարտական գործողությունների նախապատրաստում: Շարժերի ծավալի, ուղղություն...

23.03.2023
Ադրբեջանն այսօր էլ շարունակում է սադրանքները, ճնշումները եւ ռազմական նկրտումները Հայաստանի եւ Արցախի նկատմամբ. Սեյրան Օհանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մարտի 23-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձել է ԱԺ նիստերում քննարկման առաջարկված իրենց նախագծերին՝  «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ իրականացվող ռազմաքաղաքական ագրեսիայի, ահաբեկչական ու սադրիչ քայլերի, Բերձ...

23.03.2023
Խաղաղության պայմանագրով պետք է ապահովվի ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը եւ անվտանգությունը. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը մարտի 23-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ի պատասխան լրագրողների հարցերին՝ անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի գործընթացին, այս հարցում...