Տպել
23.03.2023
Խաղաղության պայմանագրով պետք է ապահովվի ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը եւ անվտանգությունը. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար
1 / 5

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը մարտի 23-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ի պատասխան լրագրողների հարցերին՝ անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի գործընթացին, այս հարցում միջազգային գործընկերների հետ փոխգործակցությանը, ՀԱՊԿ-ի հետ հետագա համագործակցության հեռանկարներին:

Թե ինչու ընդդիմությունը ծանոթ չէ խաղաղության փաստաթղթի տարբերակներին եւ ընթացող գործընթացներին հարցին ի պատասխան՝ Արթուր Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ ընդդիմությունն ունի այդ հարցերին տեղեկանալու բոլոր հնարավոր գործիքները: Նրա խոսքով թե՛ ՀՀ վարչապետը, թե՛ պաշտոնատար այլ անձինք առաջարկել են, որ ընդդիմությունը ծանոթանա բանակցային գործընթացի նրբություններին, սակայն որեւէ պատասխան դեռեւս չի արձանագրվել, ընդդիմությունը հրաժարվել է տեղեկացված լինել բանակցային գործընթացից: «Մի դիտարկում ունեմ. տեղեկատվություն կրելը նաեւ պատասխանատվություն է ենթադրում: Սա գնահատում եմ ընդդիմության կողմից պատասխանատվությունից խուսափում»,- ընդգծել է խմբակցության քարտուղարը: Արուսյակ Ջուլհակյանը հիշեցրել է այս հարցում նաեւ ՀՀ վարչապետի պատրաստակամության մասին:

Խաղաղության պայմանագրի առկայության պայմաններում անգամ հնարավոր նոր էսկալացիայի մասին լրագրողի հարցի վերաբերյալ Արթուր Հովհաննիսյանն ընդգծել է, որ այս պահին ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է ագրեսիվ, ապակառուցողական հռետորաբանությունը, շարունակում է ճնշում գործադրել ԼՂ բնակչության վրա, ապօրինաբար փակ պահել Լաչինի միջանցքը, իսկ  փաստաթղթերում դեռեւս տեղ են գտնում ՀՀ-ի համար անընդունելի կետեր: «Մենք միջազգային բոլոր գործընկերների հետ արդյունավետ եւ ինտենսիվ աշխատում ենք: Շնորհակալ ենք այն գործընկերներին, որոնք փորձում են միջնորդել, որ ստորագրվի խաղաղության պայմանագիրը: Մենք այս ճանապարհով շարժվելու ենք առաջ՝ ելնելով ՀՀ պետական շահերից»,- նշել է պատգամավորը:  Նա փաստել է, որ Հայաստանի համար եւս կարեւոր է խաղաղության պայմանագրի ստորագրումը, բայց ստորագրվի այնպիսի փաստաթուղթ, որը կապահովի ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը եւ անվտանգությունը:

Արդյո՞ք խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում փակուղային իրավիճակ է հարցին ի պատասխան՝ Արթուր Հովհաննիսյանը չի ժխտել, որ տարածաշրջանը բարդ իրավիճակում է: «Կան դժվարություններ, բայց կշարժվենք առաջ՝ փորձելով մոտարկել մոտեցումները՝ նաեւ ստանալով մեր միջազգային գործընկերների աջակցությունը: Բարդ ճանապարհով ենք գնում, բայց չեմ ուզում որակել, որ հիմա փակուղային իրավիճակում ենք: Ունենք իրավիճակ, որ Ադրբեջանը շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը, բայց մենք, մեծացնելով միջազգային ճնշումն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա, պետք է դիվանագիտական խողովակների միջոցով փորձենք առաջ շարժվել»,- արձանագրել է խմբակցության քարտուղարը:

Արուսյակ Ջուլհակյանն ընդգծել է, որ երկկողմ գործընթաց է ընթանում, Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացնում են իրենց առաջարկները: Նրա խոսքով բանակցությունների ամբողջ գործընթացը միտված է մոտեցումների մոտարկմանը: Պատգամավորը հավելել է, որ Հայաստանը միջազգային գործընկերների հետ կոմունիկացնում է իր առաջարկները: «Մեր ակնկալիքն է միջազգային գործընկերներից, որ փորձեն որոշակի քաղաքական ճնշումների միջոցով կառուցողական հուն բերել մեր ապակառուցողական հարեւանին»,- փաստել է նա:

ՀԱՊԿ-ի հետ համագործակցության մասով էլ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ ՀԱՊԿ անվտանգային կառույցի կողմից չկա հստակ քաղաքական գնահատական Ադրբեջանի կողմից ՀԱՊԿ անդամ պետություն Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի վերաբերյալ: Նրա գնահատմամբ մինչեւ քաղաքական գնահատական չհնչի, չի կարող լինել դրան համարժեք գործողություն: «Դրա համար էլ ԱԳ նախարարությունը եւ այլ գերատեսչություններ շարունակում են աշխատել ՀԱՊԿ-ի հետ, որ այդ քաղաքական գնահատականը հնչի»,- եզրափակել է խմբակցության քարտուղարը:


29.04.2024
Ժողովրդավարությունն է ապահովելու մեր երկրի անվտանգությունը, զարգացումը եւ կայունությունը տարածաշրջանում. Մերի Գալստյան
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում (ՖԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը մասնակցել է ՖԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին, որը կայացել է ապրիլի 29-30-ը՝ Լյուքսեմբուրգում:Հայկական պատվիրակությունն առաջարկել է փոփոխություններ եւ լրացո...

29.04.2024
Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց
Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ի...

29.04.2024
Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մ...

29.04.2024
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ն...

29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...