Տպել
22.03.2023
Ռուստամ Բաքոյանը հետաքրքրվել է համայնքների խոշորացման գործընթացի արդյունքում ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքներում իրականացվող ծրագրերով
1 / 2

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է համայնքների խոշորացման գործընթացով: Նա նշել է, որ խոշորացված այն համայնքներում, որտեղ բնակվում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, իրականացվող ֆինանսական ծրագրերն իրենց տեմպով զիջում են մնացած խոշորացված համայնքներում իրականացվող ծրագրերին: Պատգամավորը փորձել է պարզել, թե Կառավարությունն ինչ ծրագրեր է իրականացնելու այդ համայնքներում:

Վարչապետը նկատել է, որ ազգային փոքրամասնությունների հոծ բնակությամբ ոչ բոլոր համայնքներն են խոշորացել, քանի որ վերջիններս չեն ցանկացել, որ իրենց համայնքներում խոշորացում տեղի ունենա: Վարչապետի խոսքով խոշորացված համայնքների բյուջեների հնարավորությունները, սակայն, ավելի մեծ են, վերջիններս ավելի մեծ սուբվենցիոն ծրագրեր ներկայացնելու հնարավորություն ունեն: Վարչապետի գնահատմամբ խոշորացված Ալագյազ համայնքում եւս պետք է այդ հնարավորությունը լինի: «Պետք է մտածել, թե նման համայնքների դեպքում ազգային փոքրամասնությունների պարագայում ինչ բանաձեւեր կարող ենք կիրառել, որ խնդիրը հաղթահարենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները` տեսանյութում: