ՀՀ Ազգային ժողովը մարտի 21-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը` հաստատելով ՀՀ ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը:
Խորհրդարանը քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունն «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ իրականացվող ռազմաքաղաքական ագրեսիայի, ահաբեկչական ու սադրիչ քայլերի, Բերձորի (Լաչինի) միջանցքի փակման կապակցությամբ» նախագիծը, որին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն:
Հիմնական զեկուցող Անդրանիկ Թեւանյանը ներկայացրել է նախագիծը, որում, ի թիվս այլ դրույթների, խստորեն դատապարտվում են դեկտեմբերի 3-ին եւ 12-ին Ադրբեջանի կողմից բնապահպանական կեղծ պատրվակով Հայաստանն ու Արցախն իրար կապող Լաչինի միջանցքը փակելու սադրիչ քայլերը:
Հարակից զեկույցում Մարիա Կարապետյանը նշել է, որ դեռեւս դեկտեմբերի 14-ին` Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից փակվելուց հետո, ՀՀ Ազգային ժողովն ընդունել է հայտարարություն` «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին», որն ուժի մեջ է: Նա նշել է, որ «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության տեքստում առկա են մի շարք ձեւակերպումներ եւ բառեր, որոնց վերաբերյալ կայացած քննարկումների արդյունքում փոխհամաձայնություն չի եղել, ուստի հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն չի տվել: Մարիա Կարապետյանի խոսքով հայտարարության նախագծում պետք է ներառված լինեն այնպիսի ձեւակերպումներ, որոնցով Հայաստանի դիրքորոշումը ներդաշնակ կլինի միջազգային հանրության դիրքորոշումներին:
ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության քատուղար Արծվիկ Մինասյանը` նշելով, որ հայտարարության նպատակն է միջազգային հանրությանը եւ ամբողջ առաջադեմ հասարակայնությանը մղել, որպեսզի Ալիեւի ցեղասպան քաղաքականությունը կանխելու գործում համագործակցեն հայության հետ:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշել է, որ խորհրդարանը դեռեւս անցած դեկտեմբերին ընդունել է ԱԺ հայտարարություն, իսկ այս նախագիծն իր բովանդակությամբ էապես չի տարբերվում արդեն ընդունված նախագծից: «Այս հայտարարության նախագիծը չի լուծում այն խնդիրները, որոնց մասին հրապարակայնորեն պնդումներ է անում ընդդիմությունը»,- ասել է Հայկ Կոնջորյանը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել հարցի քվեարկությանը:
Նախագծին կողմ է քվեարկել 28 պատգամավոր:
Հայտարարության նախագիծը չի ընդգրկվել ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում:
Առաջարկվում է Աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածից խմբագրել 122-ը. հարցը քննարկվել է ԱԺ նիստում
Նախագծի մշակման աշխատանքները սկսվել են դեռեւս 2019 թվականից: Աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածից առաջարկվում է խմբագրել 122-ը. ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը մարտի 21-ի ԱԺ հերթական նիստում՝ Աշխատանքային օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ ու լր...
Փոփոխություններ են առաջարկվում «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում
«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններով հստակ կամրագրվեն ներկայացուցչի մի շարք լիազորություններ, մասնավորապես, Եվրոպական դատարան եւ Արդարադատության միջազգային դատարան ժամանակավոր կամ միջանկյալ միջոցներ կիրառելու մասին դիմումներ ներկայացնելու հետ կապ...
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Խորհրդարանը մարտի 21-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: ««Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը մշակվել է Կառավարությանը համապատասխան ծրագրեր ընդունելու եւ իրականացնելու լիազորող նորմ սահմանելու նպատակով: Հարցը...
ՀՀ ԱԺ 2024-2026թթ. ՄԺԾԾ եւ 2024թ. բյուջետային ֆինանսավորման հայտը
Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2024թ. բյուջետային գործընթացը սկսելու մասին» Վարչապետի 26.01.2023թ. N 86-Ա որոշման հավելվածով հաստատված ժամանակացույցի` ներկայացվում է ՀՀ Ազգային ժողովի 2024-2026թթ. ՄԺԾԾ (ներառյալ 2024թ. բյուջեի) հայտը: ...
Օրենսդրական նախաձեռնությամբ փաստացի արգելվում է երրորդ, չորրորդ, հինգերորդ դասի հրագործական արտադրատեսակների ներմուծումը, կիրառումը եւ վաճառքը
Առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով հրագործական արտադրատեսակների ներկրումը, պահեստավորումը, կիրառումը կբերվի լիցենզավորման դաշտ, ինչը հնարավորություն կտա վերահսկողության ավելի գործուն միջոցներ ձեռնարկելու եւ լիցենզիաների տրամադրման ելակետային չափորոշիչներ եւ պարտադիր պահանջներ սահմանելու հա...
Ծավալուն փոփոխություններ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում
Նշանակալի փոփոխություններ են տեղի ունեցել, կարելի է ասել՝ օրենքը նոր խմբագրությամբ է շարադրվել. ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին...
Առաջարկվող կարգավորումներով նպաստավոր հարկային միջավայր կձեւավորվի ոսկու համաձուլվածքի զտարկման գործընթացի համար
Օրենսդրական նոր կարգավորումների նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ոսկու խտանյութի, նաեւ համաձուլվածքի հետագա վերամշակման, այդ թվում՝ զտարկման համար նպաստավոր հարկային միջավայր ձեւավորելը: Գործադիրը փոփոխություն եւ լրացում է առաջարկում Հարկային օրենսգրքում: Ներկայացելով գործող կարգավորումները՝ Հ...
Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը քայլ էր՝ խթանելու ճանաչման գործընթացն ամբողջ աշխարհում. Տաբեա Ռյոսների գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Խորապես ցնցված եւ հուզված եմ այն տառապանքից, որ կրել է հայ ժողովուրդը: Կարծում եմ, որ մենք, Եվրոպայում ականատես լինելով բազմաթիվ ցեղասպանությունների, պետք է մշտապես հասարակության ներսում զարգացնենք հիշողության մշակույթը եւ միշտ խոսենք այդ մասին: Դրա վառ վկայություններից մեկը Բունդեսթագում Հայո...
Նախատեսվում է էականորեն կրճատել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ ընդունվող դիմումների քանակը՝ դրանց մի մասը դարձնելով թվային
Բարեփոխումներով առաջարկում ենք փոփոխություններ կատարել մի շարք ոլորտներում, որոնց արդյունքում թվայնացում եւ թվային վերափոխում կիրականացվի: Մասնավորապես, նախատեսվում է համապատասխան իրավակարգավորումներով համապատասխան պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, նոտարների կողմից ներկայացվող եւ ...
Նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանում բժշկական օգնության եւ սպասարկման որակի բարելավմանը
Նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանում բժշկական օգնության եւ սպասարկման որակի բարելավմանը: Ըստ նախագծի՝ բժշկական կազմակերպությունների լիցենզավորումը կիրականացվի պարբերաբար. յուրաքանչյուր 5 տարին մեկ կազմակերպությունը պետք է հավաստի, որ համապատասխանում է տվյալ պահին առկա լիցենզավորման բոլոր պահանջներ...
Գործունեության որոշ տեսակներ կազատվեն ծանուցման պահանջից. օրենսդրական առաջարկը քննարկվել է ԱԺ նիստում
Կառավարությունը գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու պարագայում առաջարկում է կրճատել ու պարզեցնել վարչարարությունը, ծանուցման ենթակա մի շարք գործունեության տեսակներով զբաղվող տնտեսվարողներին աջակցել, նպաստել այդ ոլորտների զարգացմանը: Այդ նպատակով առաջարկվում են փոփոխություններ ու լրացումներ «...