National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.3.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
18.03.2023
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովին
1 / 6

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովին, ով Հայաստանում է ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստի շրջանակում:

Հանդիպմանն արձանագրվել է, որ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերի անցկացումը Հայաստանի եւ Ռուսաստանի տարբեր մարզերում եւ քաղաքներում լավ ավանդույթ է դարձել. այն եզակի հնարավորություն է տեղում ծանոթանալու տարածաշրջանների հնարավորություններին եւ կոնկրետ քայլեր նախանշելու համար:

Առանձնակի կարեւորվել է Հայաստանի եւ Ռուսաստանի օրենսդիր մարմինների միջեւ ակտիվ փոխգործակցությունը, ընդգծվել միջխորհրդարանական եւ միջկառավարական հանձնաժողովների նիստերի անցկացման կարեւորությունը:

«Հուսով եմ, որ երեկվա նիստն արդյունավետ էր, եւ դրա արդյունքները կամրապնդեն Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունն ու փոխգործակցությունը»,- նշել է Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով մեկ օր առաջ անցկացված նիստին եւ դրա շրջանակում Հայաստանի Տավուշի մարզի եւ Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի երկրամասի միջեւ համագործակցության հուշագրի ստորագրմանը:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգության եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Անդրադառնալով պաշտոնական Բաքվի գործողություններին՝ ԱԺ նախագահը նշել է. «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գլխին կախված հումանիտար աղետի վտանգը կանխելու նպատակով Լաչինի միջանցքով բնականոն տեղաշարժը վերականգնելու ջանքերի պահանջվածության համատեքստում հատուկ նշեմ, որ մենք գործուն քայլեր եւ հասցեական հայտարարություններ ենք ակնկալում մեր միջազգային գործընկերներից եւ առաջին հերթին` Ռուսաստանի Դաշնությունից, որի խաղաղապահ զորակազմը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղում»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am