ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 17-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Շտեֆան Մալերիուսին եւ հիմնադրամի երեւանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանին:
Ողջունելով հյուրերին` Սարգիս Խանդանյանը կարեւորել է հիմնադրամի երկարամյա գործունեությունը Հայաստանում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորհրդարանի օրենսդրության մշակման հարցում զգալի է ԱԺ աշխատակազմի փորձագետների դերը` հանձնաժողովի նախագահն ընդգծել է ԱԺ աշխատակազմի հետ հիմնադրամի փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը, կարեւորել խորհրդարանի աշխատակիցների վերապատրաստման ծրագրերի իրականացումը:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: