Տպել
16.03.2023
ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներն այցելել են Երեւանի համար 192 հիմնական դպրոց
1 / 11

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը հանձնաժողովի անդամների հետ մարտի 16-ին այցելել են Երեւանի Գեւորգ Վարդանյանի անվան համար 192 հիմնական դպրոց: 
  
Հյուրերի ներկայությամբ հանդիսավոր մթնոլորտում բացվել է ինժեներական լաբորատորիաների դասասենյակը, որը համալրված է հայկական արտադրության, միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող ինժեներական կրթական սարքավորումներով եւ անհրաժեշտ տեխնիկայով: 
  
Հակոբ Արշակյանի նախաձեռնությամբ միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի փորձագիտական խորհրդի անդամների միջոցներով դպրոցի համար ձեռք է բերվել գույք, համակարգչային տեխնիկա, ինչպես նաեւ վերանորոգվել է դպրոցի դասասենյակ:

Ռուսաստանցի գործընկերների աջակցությամբ էլ դպրոցի ռուսերենով ուսուցմամբ դասարաններին փոխանցվել է ռուսաց լեզվի դասագրքերի մեծ խմբաքանակ: 
  
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ նման նախաձեռնությունները երկկողմ արդյունավետ համագործակցության եւս մեկ ապացույց են:

Դպրոցի դահլիճում հայ-ռուսական դարավոր բարեկամությունը խորհրդանշող միջոցառումը դիտելուց հետո Հակոբ Արշակյանը եւ Յուրի Վորոբյովը եւս մեկ անգամ արձանագրել են, որ հայ եւ ռուս ժողովուրդների պատմամշակութային կապերն անհերքելի են եւ ուրախությամբ փաստել, որ նոր սերունդն այդ արժեքների կրողն ու շարունակողն է:

ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստի կազմակերպչական աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեցած անձինք խրախուսվել են ԱԺ խորհրդանիշով՝ բրոնզե հուշամեդալով:
 


16.03.2023
ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստանում է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությունը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ բարձրաստիճան...

16.03.2023
Երեւան է ժամանել ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսաստանյան պատվիրակությունը` Յուրի Վորոբյովի գլխավորությամբ
ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով մարտի 16-ին Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակությունը` ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողո...

16.03.2023
2022 թ. պետպատվերի շրջանակում հիվանդանոցային եւ դժվարամատչելի հետազոտությունների բժշկական օգնության եւ սպասարկման դեպքերի թիվը կազմել է 786 հազար 864. Անահիտ Ավանեսյան
2022 թվականին մենք շարունակել ենք առերեսվել համավարակի եւ պատերազմի հետեւանքով ստեղծված խնդիրներին: Այս համատեքստում աշխատանքներ են իրականացվել պատշաճ կազմակերպելու բուժօգնությունը: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 16-...

16.03.2023
Առաջարկվում է բժշկական կենտրոնները եւ դեղատները լիցենզավորել 5 տարի ժամկետով
Հայաստանում բժշկական կենտրոնները եւ դեղատները լիցենզավորվում են անժամկետ, ինչը ստեղծում է խնդիրներ. ժամանակին լիցենզավորում ստացած բժշկական կենտրոնը գործում է այդ թվականին սահմանված կանոնների շրջանակում: Նախատեսվում է վերանայել այդ անժամկետ դրույթը, եւ բժշկական կենտրոններն ու դեղատները լիցենզավորել ...

16.03.2023
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

16.03.2023
Քվեարկության արդյունքում նախագիծն անհրաժեշտ թվով կողմ ձայներ չի ստացել
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ մարտի 16-ի նիստի օրակարգում ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ» ՀՀ ԱԺ հայտարարության քվեարկությունն էր: Հայտարարությունը քննարկվել էր հունվարի 13-ին, քվեարկությունը հետաձգվել էր մ...

16.03.2023
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...