«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի նպատակը ոսկու խտանյութը եւ համաձուլվածքը ՀՀ-ում զտարկելու համար նպաստավոր հարկային միջավայրի ձեւավորումն է. ասել է Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի նիստում ներկայացնելով Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
Ըստ նրա՝ առաջարկվում է ԱԱՀ-ից ազատված թանկարժեք մետաղների իրացման գործարքները շարունակել համարել ԱԱՀ-ից ազատված գործարքներ, փոխարենը, սակայն, ոսկու համաձուլվածք արտադրող տնտեսավարող սուբյեկտներին հնարավորություն ընձեռել հաշվանցել ոսկու համաձուլվածքի արտադրության համար օգտագործված հումքի համար մատակարարներին վճարված ԱԱՀ-ի գումարները:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը նաեւ նշել է, որ նախագծով առաջարկվող փոփոխությամբ ավելացված արժեքի հարկից ազատման արտոնություն սահմանվում է միայն թանկարժեք մետաղների եւ թանկարժեք մետաղներից պատրաստված` ԱՏԳ ԱԱ 7106, 7108, 7109 00 000 0, 7110, 7113, 7115 ծածկագրերին դասվող ոսկերչական նշանակության կիսապատրաստուկների օտարման համար:
Արման Պողոսյանի հավաստմամբ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ոսկու զտարկմամբ զբաղվող տեղական ընկերությունների համար ձեւավորել այնպիսի հարկային միջավայր, որի պարագայում նրանց եւ արտերկրում ոսկի զտարկող ընկերությունների միջեւ կստեղծվեն գործունեության հավասար պայմաններ: Այս կերպ կխրախուսվի ոսկու արտադրության ավելի երկար արժեշղթայի ձեւավորումը մեր երկրի տարածքում:
«Մեր հիմնական նպատակն է նշված արտադրանքը չծանրաբեռնել ԱԱՀ-ով եւ հավասար պայմաններ ստեղծել մեր երկրում եւ արտերկրում ոսկու խտանյութի զտարկմամբ զբաղվողների համար»,- ասել է Արման Պողոսյանը:
Պատասխանելով հանձնաժողովի անդամ Թադեւոս Ավետիսյանի՝ ՀՀ-ից Թուրքիա ոսկու ձուլակտորների արտահանման վերաբերյալ հարցին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փաստել է, որ թուրքական շուկան փակ է հայկական ապրանքների համար: Ընդհանուր ապրանքաշրջանառությունը 320 միլիոն դոլար է, որը միայն ներմուծումն է մեր երկիր: Ըստ Վահան Քերոբյանի՝ հայ-թուրքական սահմանի բացումը կտա լայն հնարավորություն հայկական ապրանքների արտահանումը կազմակերպելու համար:
Քննարկման արդյունքում օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
Որքան մենք խոսում ենք խաղաղությունից, այնքան ստանում ենք ագրեսիա Ադրբեջանի կողմից. Թագուհի Թովմասյան
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մարտի 15-ին խորհրդարանում հյուրընկալել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերի գլխավորած պատվիրակությանը: Պատգամավոր...
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Հայաստանում Շվեդիայի դեսպանին
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 15-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Սարգիս Խանդանյանի գնահատմամբ ակտիվ են Հայաստանի եւ Շվեդիայի միջխորհրդարանական հարաբերությունները: Հանձնաժողովի նախագահը կար...
Առաջարկվում է ստեղծել անշարժ գույքի վրա կիրառվող սահմանափակումների մեկ միասնական էլեկտրոնային բազա. օրենսդրական փաթեթը քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում
Առաջարկվում է ստեղծել անշարժ գույքի վրա կիրառվող սահմանափակումների մեկ միասնական էլեկտրոնային բազա: Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները եւ ներկայացման կարգը սահմանելու է Կառավարությունը: Այդ կարգի հաստատումից եւ օրենքի ընդունումից հետո մեկ տարվա ընթացքում իրավապահ համակարգերի կողմից անշ...
Հաշվետու տարում կազմակերպվել են հայոց լեզվի դասընթացներ, որոնց մասնակցել է 240 հայրենադարձ. Զարեհ Սինանյան
Մշակվել է «Հայրենադարձության մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ երկու քննարկում է կազմակերպվել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում: Օրինագիծը լրամշակվել է՝ համաձայն ստացված առաջարկությունների: Նախատեսվում է առաջիկայում շրջանառ...
2022 թ. դրամով արտահայտված պարտքի կշիռը կազմել է 37,9 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 9,1 տոկոսով. Ֆինանսների նախարար
2022 թվականին գրանցված տնտեսական աճը եւ զարգացումները հնարավորություն են տվել բարելավելու պարտքեր/ՀՆԱ ցուցանիշը: Կառավարության ծրագրով նպատակադրված էր 2026 թվականին այն իջեցնել 60 տոկոսից ցածր, սակայն 2022 թվականի արդյունքներով արձանագրվել է էական բարելավում. պարտքեր/ՀՆԱ ցուցանիշը տարեվերջի դրությամ...
Փրկարար ծառայության տեխնիկական հագեցվածության բարելավման նպատակով պետբյուջեից հատկացվել է 871 մլն դրամ. ԱԻ նախարար
2022 թվականին ճշգրտվել են ՀՀ մարզերի տարածքներում առկա քարաթափումների վտանգավոր տեղամասերը: Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից Տավուշի մարզի՝ 2, Լոռու մարզի՝ 13, Գեղարքունիքի մարզի՝ 6, Վայոց ձորի մարզի՝ 3, Սյունիքի մարզի՝ 6 քարաթափման վտանգավոր տեղամասերում իրականացվել են հարկադ...
Շրջակա միջավայրի պահպանության ոլորտի 6 տարվա համար նախատեսված 60 միջոցառումից կատարվել է 36-ը. ներկայացվել է Կառավարության ծրագրի 2022 թ. կատարողականը
Շրջակա միջավայրի պահպանության ոլորտի առաջնահերթ ուղղությունների մասով վեց տարվա կտրվածքով նախատեսված է կատարման ենթակա 60 միջոցառում, որից 36-ը` 2022 թվականի ընթացքում: Այս միջոցառումներից 21-ը կրում են շարունակական բնույթ, եւ միայն 15-ը պետք է ամբողջապես կատարվեին 2022 թվականին: Կատարումներ էլ ունե...
Ժաննա Անդրեասյանը հանձնաժողովում ներկայացրել է 2022 թ. Կառավարության ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները
Ավելի քան վեցամյա դադարից հետո 2022 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «ՀՀ կրթության՝ մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը». մեր միակ ռազմավարությունն է, որն ունի օրենքի կարգավիճակ: Ես սա համարում եմ մեծ ձեռքբերում եւ կարծում եմ՝ այն ունենալու է վճռորոշ նշանակություն առաջիկա տարիներ...
Հայաստանում վերջին 15 տարվա ընթացքում գրանցվել են տնտեսական տպավորիչ ցուցանիշներ. տնտեսական աճը կազմել է 12,6 տոկոս. Վահան Քերոբյան
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» տնտեսության վերաբերյալ զեկույցը: 2022 թվականի արդյունքներով Հայաստանում վերջին 15 տարվա ընթացքո...
Ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման արդյունավետության բարձրացման միտումներ նկատվում են այն մարզերում, որտեղ ներդրվել է պարեկային ծառայությունը. ՆԳ նախարար
2022 թվականի ընթացքում Ազգային ժողովն ընդունել է Ներքին գործերի նախարարության ձեւավորման օրենսդրական փաթեթը: Նոր նախարարության կառուցվածքի հենքն է Ոստիկանությունը, Փրկարար եւ միգրացիոն ծառայությունը: Ներքին գործերի նախարարության ձեւավորման կազմակերպչական, ինչպես նաեւ ենթաօրենսդրական եւ գերատեսչական ...
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր, մեկ օրենսդրական փաթեթի քննարկում հետաձգվել է
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 15-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է վերանայել մ...
Նախաձեռնությամբ առաջարկվում է կանոնակարգել հրագործական նյութերի արտադրությունը, ներմուծումն ու առեւտրի իրականացման ոլորտը
ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների, ինչպես նաեւ հրագործական արտադրատեսակների արտադրությունը, ներմուծմամբ զբաղվելու գոր...
Գործադիրն առաջարկում է գործունեության մի շարք տեսակներ ազատել ծանուցման պահանջից. հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ու «Պետական տուրքի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ ներկայումս Էկոնոմիկայի նախարարության...
Բարեփոխվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքը
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից, ինչպես նաեւ օրենքի կիրարկման արդյունքում ի հայտ եկած խնդիրներից. ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 15-ի նիս...
Մատչելի բնակարան զինծառայողին պետական նպատակային ծրագրի շրջանակում 2022 թ. 917 զինծառայող ձեռք է բերել բնակարան կամ բնակելի տուն. Սուրեն Պապիկյան
2022 թվականին Ազգային ժողովն ընդունել է «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծը, որի շրջանակում իրականացվել են Զինված ուժերի եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչությունների, ենթակա միավորումների ու զորամասերի կազմ-կառուցվածքային փոփոխություններ: Կազմավորվել են...
Փոփոխություններ եւ լրացումներ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում. հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրենսդրական նախաձեռնությունները
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունն ու լրացումն ընդունելու արդյունքում ՀՀ-ում տեսալսողական մեդիայի սպառողները կկարողանան օգտվել հեռարձակվող ծրագերի նույնական հերթականությունից եւ հեշտությամբ ընտրել իրենց նախընտրելի ծրագիրը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակ...
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթո...
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...