National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.3.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
13.03.2023
Հավաքագրվել է 1 տրիլիոն 926 միլիարդ դրամ հարկ. ներկայացվել է Կառավարության ծրագրի 2022 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը
1 / 7

Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի նվազեցման եւ մինչեւ 2026 թվականը 60 տոկոսից ցածր մակարդակի ապահովման, ինչպես նաեւ հարկաբյուջետային կանոններով սահմանված պետական ֆինանսների «ոսկե կանոնների» ամբողջական պահպանման վերադարձի թիրախներն ապահովված են. ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 13-ի նիստում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:

Ըստ նախարարի` մասնավորապես 2022-2026 թվականների ՀՀ կառավարության պարտքի բեռի նվազեցման ծրագրով նախատեսված էր 2022 թվականին 60,5 տոկոս, իսկ 2026 թվականին` 53,8 տոկոս, մինչդեռ 2022 թվականի արդյունքներով Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշն արդեն իսկ նվազել է` 50 տոկոսից կազմելով 46,7 տոկոս: Սա ստեղծում է լրացուցիչ «կայունության պաշար» հնարավոր ռիսկերին դիմակայելու համար: 2022 թվականի ընթացքում պետական գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով պետական բյուջեի պակասուրդի զուտ ֆինանսավորումը կազմել է 252 մլրդ ՀՀ դրամ կամ ընդամենը ֆինանսավորման 79,2 տոկոսը, իսկ արտաքին վարկերի հաշվին պակասուրդի զուտ ֆինանսավորումը` 66,2 մլրդ ՀՀ դրամ կամ ընդամենը ֆինանսավորման 20,8 տոկոսը: Նախորդ տարվա համեմատությամբ ներքին աղբյուրների հաշվին ֆինանսավորման կշիռն աճել է 38,6 տոկոսով: 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ դրամով արտահայտված պարտքի կշիռը կազմել է 37,9 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով 9,1 տոկոսով, որը մեղմել է պարտքի զգայունությունը փոխարժեքի տատանումների նկատմամբ:

ՀՀ ֆինանսների նախարարը նաեւ նշել է, որ Հարկային օրենսգրքում իրականացվել են մի շարք լրացումներ եւ փոփոխություններ, որոնք հնարավորություն են ստեղծել մետաղական օգտակար հանածոների համար վճարվող ռոյալթիի համակարգը դարձնելու մետաղների միջազգային գներին ավելի արձագանքող եւ ավելի պրոգրեսիվ` դրանով իսկ մետաղների բարձր գների պայմաններում պետական բյուջեի համար ապահովելով լրացուցիչ հարկային եկամուտներ: Բարձրացվել է նաեւ 2023 թվականի ռոյալթիի կանխավճարների չափը. 25 տոկոսի փոխարեն սահմանվել է 30 տոկոս: Բարձրացվել է խաղային ոլորտի ինտերնետ շահումով խաղերի տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի հարկային բեռը, մասնավորապես, ինտերնետ շահումով խաղերի եւ տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի մասով խաղադրույքներ ընդունելու իրավունք ձեռք բերելու համար սահմանվել են պետական տուրքեր` ինտերնետ շահումով խաղերի մասով յուրաքանչյուր 100 մլրդ ՀՀ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար` 175 մլն ՀՀ դրամի չափով, տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի մասով` յուրաքանչյուր 50 մլրդ ՀՀ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար` 50 մլն ՀՀ դրամի չափով: Խաղային ոլորտի մասով վերոնշյալ պետական տուրքի դրույքաչափերը կիրառվելու են 2023 թվականի հուլիսի 1-ից:

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ 2022 թվականի ընթացքում հավաքագրվել է 1 տրիլիոն 926 միլիարդ դրամ հարկ, որը 339 միլիարդով ավելի է նախորդ տարվա համեմատ:

Նշվել է, որ 2022 թվականի շուրջ 8,5 մլրդ ՀՀ դրամ անվանական ՀՆԱ-ի պայմաններում փաստացի հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կազմել է մոտ 22,7 տոկոս` մնալով նույնը նախորդ տարվա համեմատ: Սակայն եթե վարչարարության գնահատման նպատակով 2021-2022 թվականների հարկային եկամուտների մեջ ներառվեն նաեւ եկամտային հարկի գծով վերադարձված գումարները, ինչպես նաեւ 2022 թվականին մաքսատուրքի գծով ԵՏՄ ընդհանուր բյուջեից շուրջ 58,3 մլրդ պակաս ստացված գումարը, ապա ճշգրտված հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կկազմի մոտ 23,9 տոկոս, որը նախորդ տարվա նույն ցուցանիշից (23,2 տոկոս) ավելի կլինի մոտ 0,7 տոկոսային կետով: Ընդ որում, նախորդ տարվա նկատմամբ էական աճ արձանագրվել է բոլոր հարկատեսակներով, մասնավորապես,  ԱԱՀ աճը` 22,2 տոկոս, շրջանառության հարկը` 25,7 տոկոս, շահութահարկը` 40,5 տոկոս: Ըստ ՊԵԿ նախագահի` բացառությունը միայն մաքսատուրքն է, որը նախապես պլանավորվածից հայտնի հանգամանքների պատճառով ԵԱՏՄ-ից պակաս ստանալու հետեւանքով հարկեր/ՀՆԱ ցուցանիշը չի բարելավվել: Մաքսատուրքերից մուտքերի նվազման պատճառը ԵԱՏՄ-ում լոգիստիկ շղթաների փոփոխություններն են եւ ԵԱՏՄ երկրներից հատկապես Ռուսաստանում մաքսատուրքերի հավաքագրման նվազումը, որի հետեւանքով նվազել է նաեւ մաքսատուրքերի ԵԱՏՄ ընդհանուր բյուջեն:

1000 խոշոր հարկ վճարողների վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է շուրջ 1,5 տրլն ՀՀ դրամ կամ ընդհանուր հարկային եկամուտների շուրջ 78 տոկոսը, որը 32 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից: 2022 թվականի մակարդակն անհամեմատ բարձր է ոչ միայն 2021 թվականի, այլ նաեւ դրան նախորդող, այդ թվում` տնտեսական առումով առավել բարենպաստ կամ մինչճգնաժամային համարվող ժամանակահատվածի նկատմամբ: Շուրջ 212,3 մլրդ ՀՀ դրամով կամ 32 տոկոսով ավելացել է հարկային վճարումների ընդհանուր ծավալը 100 խոշոր հարկատուների մասով, իսկ ցանկի վերջին հարյուրյակում գտնվող հարկատուների վճարումները կազմել են շուրջ 28 մլրդ դրամ` 2021 թվականի համեմատ 10 մլրդ ՀՀ դրամով ավելի:

2022 թվականի արդյունքներով հաշվարկային փաստաթղթերով, այդ թվում` ՀԴՄ կտրոններով հարկ վճարողների կողմից հայտարարագրվել է շուրջ 10,2 տրլն ՀՀ դրամ շրջանառություն, որն ավելի է 2021 թվականի շրջանառությունից (8,2 տրլն ՀՀ դրամ) շուրջ 25 տոկոսով:

Օրվա բանախոսները պատասխանել են հանձնաժողովի անդամների հարցերին:

«Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցն ընդունվել է ի գիտություն:
 
 


13.03.2023
Մի շարք ոլորտներում ԵԱՏՄ-ի հետ համագործակցության մասով էական տեղաշարժեր են գրանցվել. ներկայացվել է Կառավարության ծրագրի 2022 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը
«Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը քննարկվել է ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 13-ի նիստում: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ 2022 թվականին գրանցվ...

13.03.2023
Մենք պետք է պայքարենք ոչ միայն մեծ աղետների, այլեւ ավելի փոքր մասշտաբի ճգնաժամերի դեմ, ինչպիսին է ԼՂ-ի հումանիտար աղետը, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետեւանքով. Ծովինար Վարդանյան
Բահրեյնում անցկացվող Միջխորհրդարանական միության 146-րդ համաժողովի օրակարգում ներառված հրատապ հարցի քննարկմանը ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Ծովինար Վարդանյանը: «Տիկնա'յք եւ պարոնա'յք, Մենք քննարկում ենք ճգնաժամերն ու մարդկային ողբերգությունները, որոնցում ներգրավված են մեծ թվով մարդիկ, ...

13.03.2023
Օրենսդրական նախաձեռնությամբ կսահմանվեն տուրքերի նոր դրույքաչափեր` ԵԱՏՄ ապրանքային նշանների պայմանագրին համապատասխան. Վահան Քերոբյան
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 13-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքում սահմանել տուրքերի նոր դրույք...

13.03.2023
Օրենսդրական նախաձեռնությամբ մեր համաքաղաքացիները պաշտպանված կլինեն արտարժութային ռիսկերից. Գեւորգ Պապոյան
Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ բանկերը եւ վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիպոտեկային կրեդիտները կարող են տրամադրել միայն ՀՀ դրամով, իսկ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց բնակարանային հիպոտեկային կրեդիտները` նաեւ արտարժույթով: ՀՀ ԱԺ ֆինանսավար...

13.03.2023
Բահրեյնում Ալեն Սիմոնյանը գործընկերներին ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակն ու հումանիտար խնդիրները
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Բահրեյնում խաղաղության եւ անվտանգության հարցերին նվիրված Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարների հետ: Գործընկերային հանդիպումների եւ պաշտոնական ճաշկերույթի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը խորհրդա...

13.03.2023
Կառավարությունը բարելավում է արբիտրաժին առնչվող որոշ իրավակարգավորումներ. նախաձեռնությունը քննարկվել է Պետական-իրավական հարցերի հանձնաժողովում
Օրենսդրական փաթեթով առաջարկվող փոփոխությունները միտված են բարելավելու արբիտրաժին առնչվող որոշ իրավակարգավորումներ, զարգացնելու արբիտրաժի ինստիտուտը, շտկելու օրենսդրական թերությունները. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ...

13.03.2023
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

13.03.2023
Արդարադատության ոլորտում ծրագրերը կատարվել են 89-90 տոկոսով. Գրիգոր Մինասյանը ներկայացրել է 2022 թ. ոլորտում իրականացված բարեփոխումները
2022 թվականին շարունակվել են բարեփոխումները դատական համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի, հարկադիր կատարման, քրեական արդարադատության, քրեակատարողական պրոբացիայի եւ մի շարք այլ ոլորտներում: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մ...

13.03.2023
Միջխորհրդարանական միության 146-րդ վեհաժողովում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Բահրեյնում մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) վեհաժողովին, որը նվիրված է խաղաղության եւ անվտանգության հարցերին: Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում է 136 երկրից ավելի քան 1700 պատվիրակ, ելույթ են ունենալու վեց տասնյակից ավելի ...

13.03.2023
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

13.03.2023
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am