Տպել
09.03.2023
Արդարադատության միջազգային դատարանի որոշումն ունի պարտադիր ուժ եւ ստեղծում է միջազգային իրավական պարտավորություններ Ադրբեջանի համար. Թագուհի Թովմասյանը հանդիպել է ՄԱԿ-ի ներկայացուցիչներին
1 / 3

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը խորհրդարանում հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթին ու Համագործակցության ու զարգացման ֆինանսների գծով խորհրդական Արեւիկ Անափիոսյանին:

Քննարկման առանցքում 2023 թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի հրապարակած որոշումն էր, որով դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին՝ մինչեւ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Կողմերն ընդգծել են, որ Արդարադատության միջազգային դատարանի՝ միջանկյալ միջոցների կիրառման որոշումն ունի պարտադիր ուժ եւ ստեղծում է միջազգային իրավական պարտավորություններ Ադրբեջանի համար:

«Շեշտել ենք, որ չնայած պարտադիր լինելուն՝ Արդարադատության միջազգային դատարանի պահանջը դեռեւս չի իրականացվել Ադրբեջանի կողմից»,- հավելել է պատգամավորը:

Թագուհի Թովմասյանն անդրադարձել է նաեւ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հետ համագործակցության զարգացմանը եւ ընդգծել հանձնաժողովի գործունեության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման կարեւորությունը:


09.03.2023
Ստորագրվել է ԱԺ սոցիալական մեդիայի հարթակներով հաղորդակցության կազմակերպման ռազմավարությանն առնչվող փաստաթուղթը
21-րդ դարը տեխնոլոգիաների զարգացման, սոցիալական մեդիայի վերելքի դարաշրջան է: Այս պատճառով ռազմավարության եւ կանոնների առկայությունը ժամանակի եւ գործընթացի թելադրանք է: Այս մասին ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը ՀՀ Ազգային ժողովի սոցիալական մեդիայի հարթակներով հաղորդակ...