Տպել
02.03.2023
Քննարկվել են տեսչական մարմնի գործունեության արդյունավետությանը վերաբերող հարցեր
1 / 1

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները մարտի 2-ին հանդիպել են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի ղեկավար Քրիստինե Մարգարյանին եւ ծրագրի փորձագետ Արմեն Խուդավերդյանին:

Ծրագրի շրջանակում ԹԻՀԿ-ն իրականացրել է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) աշխատանքային իրավունքի, ներառյալ աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման ոլորտում օրենքով սահմանված պետական վերահսկողության լիազորությունների, այդ թվում՝ օրենսդրության կիրարկման մոնիտորինգ` ներկայացնելով համապատասխան առաջարկներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մոնիտորինգի զեկույցը եւ դրանում ներառված առաջարկությունները, դրանց իրացման հնարավորությունները:

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը հանձնաժողովի անունից պատրաստակամություն է հայտնել կազմակերպել աշխատանքային քննարկում շահագրգիռ կառույցների ներգրավմամբ` զեկուցի արդյունքների հիման վրա կոնկրետ առաջարկներ ձեւակերպելու կամ նախագծեր մշակելու համար:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...