Տպել
03.03.2023
ՀՀ ԱԺ Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի անդամները շնորհավորել են Էստոնիայի անկախության 105-ամյակը
1 / 1

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հայաստան-Էստոնիա բարեկամական խումբը ջերմ շնորհավորանքներ է հղել Էստոնիայի Հանրապետության անկախության 105-ամյա հոբելյանի կապակցությամբ:

«Սա իսկապես հիշարժան օր է, որը խորհրդանշում է պատմական ամենամեծ նվաճումը՝ անկախության ձեռքբերումը: Հայաստանը, իմանալով այս նվիրական իրադարձության արժեքը, հարգում է այլ երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ ցուցաբերում իր անսասան հանձնառությունը մարդու իրավունքների եւ ժողովրդավարական արժեքների պաշտպանությանն ու խթանմանը:

Հայաստանը մեծապես կարեւորում է Էստոնիայի հետ պատմամշակութային հիմքերի վրա խարսխված բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը: Բարձր ենք գնահատում Էստոնիայի աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա զարգացման, Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործում:

Օգտվելով այս պատեհ առիթից՝ Հայաստան-Էստոնիա բարեկամական խումբը խորին երախտագիտություն է հայտնում Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին Լաչինի միջանցքի շարունակական ապօրինի շրջափակման վերաբերյալ հայտարարության համար: Մենք բարձր ենք գնահատում ձեր աջակցությունը, որը վկայում է այն մասին, որ ժողովրդավարական Հայաստանը միայնակ չէ այս դժվարին ժամանակաշրջանում եւ վայելում է գործընկեր պետությունների աջակցությունը:

Չնայած առկա մարտահրավերներին՝ խաղաղության օրակարգն առաջնային է Հայաստանի Հանրապետության համար, եւ մենք հաստատակամ ենք դրա առաջմղման հարցում: Հավատացած ենք, որ փոխադարձ հարգանքն ու բարիդրացիական հարաբերություններն ամուր հիմք են ստեղծում երկարատեւ խաղաղության եւ կայունության համար»,- ասված է շնորհավորական ուղերձում:

Թորոսյան Արսեն

(բարեկամական խմբի ղեկավար)

Աղաջանյան Էդուարդ

Բաբայան Նարեկ

Եղոյան Արման

Թովմասյան Թագուհի

Խանդանյան Սարգիս

Խաչատրյան Վիգեն

Կարապետյան Մարիա

Հովհաննիսյան Արթուր

Հունանյան Հռիփսիմե

Ղազարյան Մարինա

Ջուլհակյան Արուսյակ

Տիգրանյան Հերիքնազ

Ցիրունյան Հայկ

Արսենյան Գուրգեն


03.03.2023
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի խոսնակին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը Նյու Դելիում անցկացվող  «Ռաիսինա երկխոսություն 2023» 8-րդ համաժողովի շրջանակում մարտի 2-ին հանդիպել է Հնդկաստանի Հանրապետության խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլայի հետ: ԱԺ...