Տպել
02.03.2023
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի լարվածության որոշակի մեղմացում լինի, բայց դա չպետք է լինի Արցախի ինքնորոշման հաշվին. Արծվիկ Մինասյան
1 / 3

Ազգային ժողովի վերջին հերթական նիստերում օրենսդրական փոփոխությունները հիմնականում վերաբերում էին իրավական համակարգին: Ուզում եմ արձանագրել, որ մենք առաջին անգամ այս տարիների ընթացքում կիրառեցինք հատուկ կարծիքի ինստիտուտը: Մենք մտադիր ենք այն օգտագործել նաեւ այլ մարմիններում: Հատուկ կարծիք ենք ներկայացրել երկու հարցերի` պետական գաղտնիքին եւ դատախազությանն առնչվող օրենսդրության վերաբերյալ: Այս մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը մարտի 2-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում:

Խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի մասին` պատգամավորն ընդգծել է. «Պետք է ամեն ինչ անել, որպեսզի լարվածության որոշակի մեղմացում լինի, բայց դա չպետք է լինի Արցախի ինքնորոշման հաշվին»:

Անդրադառնալով մամուլում արծարծվող այն տեղեկություններին, թե Լաչինի միջանցքում կարող է տեղադրվել դեպի Արցախ բեռնափոխադրումների մուտքը եւ ելքը տեսահսկող սարք` Արծվիկ Մինասյանը նշել է, որ հաշվի առնելով Արցախի շրջափակման գրեթե 90-օրյա ժամկետը` ինչ-որ քայլեր պետք է իրականացվեն, այդ թվում` պետք է խստացվեն պահանջները Միջազգային դատարանի որոշման կատարման շրջանակում:

«Զիջում, որեւէ համաձայնություն, որտեղ Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայությունը կամ ադրբեջանական ստորաբաժանումները կարող են իրականացնել ԼՂ մուտք ու ելքի նկատմամբ հսկողական գործառույթներ, նշանակում է, որ մենք դանդաղ մահվան ենք դատապարտում մեր արցախահայ քույրերին եւ եղբայրներին: Չպետք է գնալ նման զիջումների»,- ասել է Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով ամեն ինչ պետք է անել Ռուսաստանի հետ այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու համար: 
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...