National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.2.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28
 
28.02.2023
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
1 / 4

Փետրվարի 28-ի ԱԺ նիստում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասինե եւ ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթով լրացվում են ՀՀ օրենսդրության մեջ առկա մի շարք բացերը եւ ոչ ամբողջական կարգավորումները, որոնց նպատակը ՀՀ դատախազության գործունեության արդյունավետության բարձրացումն է:

Նախագծերի ընդունմամբ հստակորեն կսահմանազատվեն նաեւ դատախազների խմբի ղեկավարի եւ անդամների լիազորությունների շրջանակները:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը հայտնել է, որ ընդունվել է առաջարկների մի մասը: ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած որոշ առաջարկներ հիմնավոր պատճառաբանությամբ չեն ընդունվել:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասի  համապատասխան հանդես է եկել հատուկ կարծիքով` արձանագրելով, որ նախագծի վերաբերյալ հանձնաժողովի տված դրական եզրակացությունն ընդունելի չէ ոչ միայն իրենց` խմբագրական բնույթի դիտողությունները հաշվի չառնելու, այլ նաեւ սկզբունքային 3 հարցերի առնչությամբ լուծումներ չգտնելու պատճառով: Արծվիկ Մինասյանը ներկայացրել է հանձնաժողովի առնվազն մեկ քառորդի տեսակետը: Նա գործընկերներին հորդորել է դեմ քվեարկել փաթեթին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը փոփոխություններ է առաջարկում «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում:

Փոփոխություններ են կատարվում դոպինգի սահմանմանը եւ հակադոպինգային գործունեությանը վերաբերող հոդվածներում:

Առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են տեխնիկական փոփոխություններ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ներկայացմամբ քննարկվել են «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքներում փոփոխությունները: Ակնկալվում է ամբողջությամբ կանոնակարգել բնագավառի իրավական դաշտը, նպաստել պատմության եւ մշակույթի հուշարձանների բնագավառում իրականացվող մշակութային գործունեության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը` նպաստելով համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությանը, ինչպես նաեւ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության ոլորտում միասնական պետական քաղաքականության մշակմանը:

Առաջին ընթերցումից հետո ներկայացվել է մեկ առաջարկ, որն ընդունվել է: Այն վերաբերում է պետական սեփականություն համարվող հուշարձանների գույքային իրավունքների պետական գրանցման կարգ սահմանելուն:

ՀՀ հարկային օրենսգրքում եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններով հարկային պարտավորությունների հաշվառումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով: Նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:

Առաջինից երկրորդ ընթերցում Կառավարությունը կատարել է խմբագրական փոփոխություններ: Օրենքն ուժի մեջ կմտի 2024 թվականի հուլիսի 1-ից:

«Արդյունաբերական քաղաքականության մասին» եւ «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքներում լրացումները ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նախաձեռնությամբ ամրագրվում է, որ ԵԱՏՄ-ի արդյունաբերական ապրանքների ռեեստրում ապրանքների մուտքագրումը տեղի է ունենում Առեւտրաարդյունաբերական պալատի տված ծագման վկայականի եւ Էկոնոմիկայի նախարարության կողմից այդ ռեեստրում փաստացի մուտք անելու գործընթացի հիման վրա:

Կառավարությունը նախատեսում է պետական գաղտնիք պարունակող հատուկ կարեւորության եւ հույժ գաղտնի տեղեկությունների պահպանության համար սահմանել առավել երկար պահպանման ժամկետներ: Մասնավորապես, առաջարկվում է գործող 30 տարվա փոխարեն պետական գաղտնիք պարունակող հատուկ կարեւորության տեղեկությունների պահպանման ժամկետը սահմանել 40 տարի: Հույժ գաղտնի տեղեկությունների պահպանման ժամկետն առաջարկվում է սահմանել 30 տարի` գործող 10 տարվա փոխարեն:

«Պետական գաղտնիքի մասին» եւ հարակից օրինագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը:
Առաջին ընթերցումից հետո փաթեթը լրամշակվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում եւ հանձնաժողովի կազմակերպած աշխատանքային քննարկումների ընթացքում:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասի համապատասխան հանդես է եկել հատուկ կարծիքով: Պատգամավորը նշել է, որ բազմաթիվ աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել, իրացվել է իրենց ներկայացրած առաջարկների մի մասը, բայց, այնուամենայնիվ, առկա են սկզբունքային մի քանի հարցադրումներ, որոնց լուծում չի տրվել:

Պատգամավորը հորդորել է չքվեարկել կամ դեմ քվեարկել նախաձեռնությանը` այդպիսով լրացուցիչ քննարկելու հնարավորություն տալով:
 
 


28.02.2023
Կառավարությունը վերանայում է էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերին եւ էլեկտրոնային առեւտրին վերաբերող կարգավորումները
Քաղաքացիական օրենսգրքում էլեկտրոնային պայմանագրերին վերաբերող կարգավորումները հնացած են, սահմանափակ են մեկնաբանվում եւ կիրառության առումով հստակ չեն: Հստակ կարգավորված չեն ինտերնետային կայքերով, տարատեսակ էլեկտրոնային հավելվածների ու հարթակների միջոցով կնքվող պայմանագրերի դեպքերը: Նախաձեռնությամբ վե...

28.02.2023
Արուսյակ Ջուլհակյանը Ֆրանսիայի փոխդեսպանի հետ քննարկել է Հայաստանի բարեփոխումների օրակարգը
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը փետրվարի 28-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության փոխդեսպան Քրիստոֆ Քասախյանին: Քննարկվել են Հայաստանում ժողովրդավարարության հաստատման գործընթացները,...

28.02.2023
Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) խորհրդարանական պրակտիկայի եւ ֆելլոուշիփի ծրագրի շրջանավարտներին հանձնվել են վկայականներ
Կարծում եմ` այստեղ ձեռք բերած փորձն ու գիտելիքները ճիշտ մեկնարկ կլինեն հետագա կարիերայի ընթացքում եւ մեծ խթան՝ օրենսդիր մարմնի գործունեությունն առարկայական պատկերացնելու հարցում. նշել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ շնորհավորելով Ազգային ժողովրդավարական ինստիտուտի խորհրդարանական պրակտիկայի ...

28.02.2023
Տեղեկատվություն մամուլի ասուլիսի անցկացման վերաբերյալ
Մարտի 1-ին՝ ժամը 16:00-ին, 334 սրահում տեղի կունենա «Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը:...

28.02.2023
Քննարկվել է Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ստորագրված տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը
Համաձայնագրով Չինաստանի կողմից Հայաստանին տրամադրվում է հարյուր միլիոն չինական յուանի չափով անհատույց օգնություն՝  Հայաստանի հանրային հեռուստատեսության համար հեռարձակման դահլիճի նախագծի, այդ թվում՝  փոխհամաձայնեցված այլ նախագծերի քննարկման եւ իրականացման համար: Այս մասին ասել է ՀՀ արտաքին ...

28.02.2023
Հանձնաժողովը կողմ է քվեարկել լրամշակված նախագծին
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 28-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասի...

28.02.2023
Լրացումներ Քրեական օրենսգրքում
Գործող Քրեական օրենսգրքով ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ: Նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն, բռնություն գործադրելու կամ բռնություն...

28.02.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 28-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնո...

28.02.2023
Առաջարկվում է կանոնակարգել աղբի հետ կապված գործունեությունը
Նախագծով առաջարկվում է կանոնակարգել աղբի հետ կապված գործունեությունը, այդ թվում՝ աղբի հավաքման, տեսակավորման, օգտահանման, վնասազերծման, վերամշակման եւ բնապահպանական, սանիտարական եւ քաղաքաշինական նորմերին համապատասխանող աղբավայրում դրա տեղադրման գործառույթները: Սահմանվում են վարչական տուգանքներ, որոն...

28.02.2023
Առաջարկվում է դատախազներին վճարել ամսական հավելում. նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ նիստում
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների արդյունքում դատախազներին կվճարվի ամսական հավելում` պաշտոնային դրույքաչափի իննսուներկու տոկոսի չափով: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը փետրվարի...

28.02.2023
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

28.02.2023
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

28.02.2023
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատը 2015 թվականին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ: Այս օրերին Հայաստանում գտնվող Լյուքսեմբուրգի պատվիրակության կազմում առաջին անգամ  մեր երկիր է այցելել նաեւ Պատգամավորների պալատի բյուրոյի անդամ Կլոդ Վիզլերը, որի գլխավորած կուսակց...

28.02.2023
ԱԺ մշտական հանձնաժողովներն արտահերթ նիստեր կգումարեն
Փետրվարի 28-ին՝ ժամը 16:00-ին, 214 սրահում տեղի կունենա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի փետրվարի 28-ին՝ ժամը 16:00-ին, 414 սրահում: ...

28.02.2023
Էստոնիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամները հանդես են եկել Լաչինի միջանցքի արգելափակման մասին հայտարարությամբ
Էստոնիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամները խորապես մտահոգված են Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ: Նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: «Միջանցքը տարածաշրջանի տեղական բնակչության համար կենսական նշանակության կարեւոր ճանապարհ է: Հոսանքի հաճախակի անջատումների եւ էլեկտրականության ո...

28.02.2023
Ազգային անվտանգության մարմիններում կներդրվի ատեստավորման նոր համակարգ
Ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության, հետախուզական կամ հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման եւ վերահսկման գործառույթներ իրականացնող ծառայողների համար առաջարկվում է ատեստավորման արդյունքում հաշվար...

28.02.2023
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը փետրվարի 28-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են հերթական նիստերի եւ ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգերը: Մինչ օրակարգային հարցերի քննարկումը սկսելը` պատգամավորները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am