Տպել
27.02.2023
Համաձայնագրի վավերացումը կխթանի ՀՀ եւ ՌԴ իրավասու մարմինների միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցությունը
1 / 10

Համաձայնագրի նպատակը Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության խթանումն է: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը` Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 27-ի նիստում ներկայացնելով ««ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Համաձայնագրի կիրարկմամբ նախատեսվում է նպաստել տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ փոխգործակցության ընդլայնմանը, ներառյալ` սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման եւ դրանց համատեղ դիմակայման, օրենսդրական դաշտի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ուղղությունները:

Գեւորգ Մանթաշյանի ներկայացմամբ կողմերը տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցություն են իրականացնում մի շարք ուղղություններով: Մասնավորապես, կարեւորվել է տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառի սպառնալիքներին հակազդման համակարգումը, իրավապահ ոլորտում տեղեկատվության փոխանակումը, տեղեկատվական անվտանգության ապահովմանը նպաստող վստահության անհրաժեշտ միջոցառումների համաձայնեցումը եւ իրականացումը, երկու պետությունների օրենսդրության վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը:

Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը, տեղեկացնելով, որ համաձայնագիրը ստորագրվել է 2022 թվականի ապրիլի 19-ին, առաջարկել է դրական եզրակացություն տալ նախագծին:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
 


27.02.2023
Տեղի կունենա մամուլի ասուլիս
Մարտի 1-ին` ժամը 13:30-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը:...

27.02.2023
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 27-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ռուբեն Ռուբինյանը համոզմունք է հայտնել, որ Քրիստինա Քվինին իր գործունեությամբ կնպաստի հայ-ամերիկյան համագո...

27.02.2023
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 19 հարց
Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ փետրվարի 27-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ փետրվարի 28-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթա...

27.02.2023
Շարունակելու ենք աշխատել միջազգային գործընկերների հետ Լաչինի միջանցքի ապաշրջափակման եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման շուրջ. խորհրդարանում հյուրընկալվել է Լյուքսեմբուրգի պատվիրակությունը
Լյուքսեմբուրգը եղել եւ մնում է կարեւոր գործընկեր Հայաստանի համար: Մենք վճռական ենք մեր եվրոպացի գործընկերների հետ ընդլայնելու եւ խորացնելու հարաբերությունները թե՛ երկկողմ, թե՛ ԵՄ շրջանակներում: Մեր երկիրը կարեւորում է Լյուքսեմբուրգի հետ փոխգործակցությունը նաեւ ժողովրդավարության հաստատման եւ մարդու ի...

27.02.2023
Օրենսդրական նախաձեռնությամբ Ազգային անվտանգության մարմիններում առաջարկվում է ներդնել ատեստավորման նոր համակարգ
Նախաձեռնության նպատակն Ազգային անվտանգության մարմիններում ատեստավորման նոր համակարգի ներդնումն է, դրա արդյունքում առավել բարձր վարձատրության նախատեսումը, ինչպես նաեւ ծառայողների մասնագիտական պատրաստվածության պատշաճ մակարդակի ապահովումը: Այս մասին ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տ...

27.02.2023
Վստահ եմ, որ հայ-ամերիկյան հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ընդլայնվել. Ալեն Սիմոնյանը՝ Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 27-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին: Շնորհավորելով արտակարգ եւ լիազոր դեսպանին՝ ՀՀ ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ նրա առաքելության իրականացման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ընդլայնվել: Հ...

27.02.2023
Նախատեսվում է դատախազներին ամսական հավելում վճարել
Առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, որի ընդունման արդյունքում  նախատեսվում է դատախազներին վճարել ամսական հավելում` պաշտոնային դրույքաչափի իննսուներկու տոկոսի չափով: Այս մասին հայտ...

27.02.2023
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բյուրոյի անդամներին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 27-ին ընդունել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բյուրոյի փոխնախագահ, խորհրդարանի փոխխոսնակ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Եվրոպայում Լյուքսեմբուրգը Հայաստանի համար կարեւոր եւ վստահելի գ...

27.02.2023
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Պետական գաղտնիքի մասին» եւ կից օրենսդրական փաթեթին
Նախագծով առաջարկվում է պետական գաղտնիք պարունակող հատուկ կարեւորության եւ հույժ գաղտնի տեղեկությունների պահպանության համար սահմանել առավել երկար պահպանման ժամկետներ: Մասնավորապես, առաջարկվում է գործող 30 տարվա փոխարեն պետական գաղտնիք պարունակող հատուկ կարեւորության տեղեկությունների պահպանման ժամկետը...

27.02.2023
Փաթեթի ընդունմամբ հստակորեն կսահմանազատվեն դատախազների խմբի ղեկավարի եւ անդամների լիազորությունների շրջանակները
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված հայ բնակչության ջարդերի զոհերի հիշատակը: Ոճրագործությունը տեղի է ունեցել 1988 թվականի փետրվարի...

27.02.2023
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

27.02.2023
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.02.2023
Հարգանքի տուրք Սումգայիթի զոհերի հիշատակին
1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 35-րդ տարելիցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Անվտանգության խորհրդի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տու...