Տպել
17.02.2023
Վաղարշակ Հակոբյանը հանդիպել է խորհրդարանում փորձաշրջան անցնող ուսանողներին
1 / 5

Հայաստանի Հանրապետության շահը պահանջում է, որպեսզի մեր երկիրն արժանապատիվ ներկայանա միջազգային հանրությանը եւ բալանսավորի իր հարաբերությունները մյուս գործընկերների հետ. ասել է ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար,   «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վաղարշակ Հակոբյանը խորհրդարանում փորձաշրջան անցնող ԳԱԱ, ԵՊՀ եւ Կառավարման ակադեմիայի ուսանողներին:

Պատգամավորը ներկայացրել է Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքը եւ նշել, որ հիմնական գործառույթները եվրասիական տարածաշրջանային երկրների հետ համագործակցությունն է:

Վաղարշակ Հակոբյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ միջազգային կառույցներին, հայ-ռուսական հարաբերություններին՝ ընդգծելով, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի ռազմավարական գործընկերն է եւ հավաստիացրել, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը մեր քաղաքական առաջնահերթությունն է:

Ուսանողները հետաքրքրվել են Հայաստանում ԵՄ դիտորդների առաքելությամբ, ինչին  ի պատասխան Վաղարշակ Հակոբյանն ընդգծել է. «ԵՄ դիտորդների տեղակայումը սահմանին հնարավորություն է տալիս միջազգային հանրությանը տեղեկանալ իրողությանը»:

Պատգամավորն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններին՝ կարեւորելով հարեւան երկրների հետ հարաբերությունների կարգավորումը: Այն հարցին՝ ճի՞շտ էր արդյոք Թուրքիային հումանիտար օգնություն ուղարկելը, խորհրդարանականը նշել է, որ դա առաջին հերթին կրում է մարդասիրական բնույթ: Հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ հայ-իրանական հարաբերություններից:

Ուսանողները հետաքրքրվել են վերջին տարիներին Հայաստանում ժողովրդավարության մակարդակի բարձրացմամբ: Այս համատեքստում Վաղարշակ Հակոբյանը նշել է, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթանակ է տարել: «Մեզ հաջողվել է պատերազմից հետո այդ արհավիրքների միջով անցնել, բայց ՀՀ քաղաքացու քվեն ոչ մեկին չտալ, սա ամենակարեւոր ձեռքբերումներից է, որ մեր իշխանությունն ունի»,- ասել է պատգամավորը:

Պատգամավորը հորդորել է ուսանողներին ակտիվ հետեւել քաղաքական կյանքին, որպեսզի կարողանան ճիշտ պատկերացում ունենալ երկրում ու աշխարհում կատարվող քաղաքական անցուդարձերի մասին:
 


17.02.2023
Առաջարկվում է սահմանափակել արտարժույթով հիպոտեկային վարկերի տրամադրումը. տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
Նախագիծը դեռեւս երեք տարի առաջ է քննարկվել Կենտրոնական բանկի հետ, այնուհետեւ քննարկման երկար ճանապարհ անցել: Նախագծով առաջարկում ենք սահմանափակել արտարժույթով հիպոտեկային վարկերի տրամադրումը: Այս մասին ասել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն իր ե...

17.02.2023
Գիրք նվիրելու տոնին ընդառաջ խորհրդարանը հյուրընկալել է ընթերցասերների
Գրքերը մարդկանց գեղեցկացնում են: Գիրք կարդալուց բացի, գիրք կարդալու նկատմամբ սերը փոխանցեք, վարակիչ օրինակ դարձեք: Գիրքը մեկ օրվա համար չէ, նրա իմաստնությունն ամբողջ կյանքի համար է. ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` Ավետիք Իսահակյանի եւ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանների 2022 թվականին ...

17.02.2023
Խորհրդարանում հյուրընկալվել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն
Ազգային ժողովի փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամները փետրվարի 17-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի հետ: Ողջունելով հյուրին` Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է Եվրոպայի խորհ...

17.02.2023
Լաչինի միջանցքի ճգնաժամին տեղում ծանոթանալու նպատակով մեր երկիր ժամանած ԵԽԽՎ համազեկուցողներին ընդունել է ՀՀ ԱԺ նախագահը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 17-ին ընդունել է ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին եւ Բորիանա Աբերգին: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է նրանց այցը, որի նպատակն է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմ...