Փետրվարի 9-ի ՀՀ ԱԺ հերթական նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:
««Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Նախաձեռնությունը միտված է ձերբակալված անձանց պահելու վայրերի շենքային պայմանների ստանդարտավորմանը: Այս վայրերի շինության եւ կահավորման առանձնահատկությունները պետք է սահմանվեն Կառավարության որոշմամբ: Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում տեխնիկական բնույթի մեկ առաջարկ է ներկայացվել:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը քննարկման է ներկայացրել ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրից «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն հանելու անհրաժեշտությամբ:
««Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Նախագծի ընդունման պարագայում` ելնելով Ռազմական սպորտի միջազգային խորհրդի առաջնություններում նախորդ տասը տարիների ընթացքում ՀՀ զինծառայող մարզիկների ցուցաբերած փաստացի արդյունքներից` որպես տարեվերջյան միանվագ պարգեւատրում կսահմանվի 2023-2028 թվականների հանրագումարում ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալ նվաճած զինծառայող մարզիկների եւ հավաքականների գլխավոր մարզիչների համար:
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի ընդունմամբ կապահովվեն Առողջապահության եւ աշխատանքի, ինչպես նաեւ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինների բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական հիմքերը:
Պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի հեղինակած ««Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել դեղերի իրացման ոլորտում խախտումները բացահայտելու գործընթացը:
Շվեյցարիան երկիր է, որն իսկապես գնահատում է մարդու իրավունքները` առանց խտրականություն դնելու. Թագուհի Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը փետրվարի 9-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացին: Աշխատանքային քննարկման ընթացքում շոշափվել են փոխադարձ հետաքրքրության...
Առաջարկվում է արտադպրոցական կրթության ոլորտում դասավանդողներին հավելավճար ստանալու նպատակով ատեստավորում անցնելու հնարավորություն տալ. հանձնաժողովն արտահերթ նիստ է գումարել
Օրենսդրական նախաձեռնությամբ գործադիրն առաջարկում է արտադպրոցական կրթության ոլորտում դասավանդողներին հավելավճար ստանալու նպատակով ատեստավորում անցնելու հնարավորություն տալ: «Կրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշ...
Ոչ բարեխիղճ տնտեսվարողները կզրկվեն ընդերքօգտագործման իրավունքից. փոփոխություններ օրենսգրքերում
Նախագծերը մշակվել են՝ հաշվի առնելով Արաքս գետի շուրջ ստեղծված հիմնախնդիրները, մասնավորապես, գետի հունի փոփոխության առկա վտանգները, որոնք սահմանային փոփոխությունների հիմնավոր ռիսկեր են առաջացնում, գետերի հունի փոփոխությունը կանխարգելող ափապաշտպան արգելապատնեշների կառուցման եւ փլուզված արգելապատնեշներ...
Թագուհի Թովմասյանը հանդիպել է Հայաստանում Սիրիայի դեսպանին
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հրավերով փետրվարի 9-ին խորհրդարան են այցելել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նորա Արիսյանը եւ հյուպատոս՝ երրորդ քարտուղար Ահմադ Հասսան Ալ...
Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի եւ Կատարի միջեւ խթանել համագործակցությունն առողջապահության ոլորտում
Կատարի Պետության Կառավարության հետ առողջապահության բնագավառում համագործակցությունը կարեւոր է բազմակողմ փոխշահավետ գործակցության հաստատման տեսանկյունից: Դա կօգնի կողմերին զարգացնելու համագործակցությունն առողջապահության կազմակերպման, փորձի, գիտելիքի ուսումնասիրման եւ փոխանակման, առողջապահական ու բժշկա...
Կառավարությունն առաջարկում է կանոնակարգել բացօթյա վայրերում ստեղծագործական, մշակութային գործունեություն իրականացնողների աշխատանքը
Երեւան քաղաքի եւ քաղաքային բնակավայրերի բացօթյա վայրերում ստեղծագործական, մշակութային գործունեություն իրականացնողների աշխատանքը կանոնակարգելու նպատակով Կառավարությունը լրացումներ է առաջարկում «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում եւ Վարչական իրա...
Թիրախային օրենսդրական նախաձեռնություն ավարտված շինարարական օբյեկտն առանց շահագործման թույլտվության ձեւակերպման շահագործելու վերաբերյալ
Ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը թիրախային է, եւ վերաբերում է ավարտված շինարարական օբյեկտն առանց շահագործման թույլտվության ձեւակերպման շահագործելուն: Փետրվարի 9-ի ԱԺ հերթական նիստում այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` առաջին ընթե...
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է ուժեղացնել փողոցային առեւտրի դեմ պայքարը
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է տեղական ինքնակառավարման մարմիններին լիազորություն վերապահել ոչ սահմանված տեղերում եւ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առեւտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու դեպքերում ոչ միայն տուգանքի տեսքով վարչական տույժ կիրառել, այլ նաեւ կիրառել լ...
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Կառավարությունը նոր կարգավորումներ է առաջարկում Քրեական դատավարության օրենսգրքում եւ «Դատախազության մասին» օրենքում
Գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում Քրեական դատավարության օրենսգրքում եւ «Դատախազության մասին» օրենքում: Կարգավորումներն ԱԺ փետրվարի 9-ի նիստում քննարկվել են առաջին ընթերցման ընթացակարգով: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը նշել է, որ Քրեական դատավարության օրենսգրքով ...
Ազգային փոքրամասնությանը ներկայացնող պատգամավորի հիմնական առաքելությունն է բարձրաձայնել իր համայնքի խնդիրները, ներկայացնել շահերը. Ալեքսեյ Սանդիկովը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
Սահմանադրությամբ ամրագրված է, որ Ազգային ժողովում 4 տեղ հատկացվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար, իսկ թե որ ազգերի` նշված չէ: Այդ կազմը սահմանում է Ընտրական օրենսգիրքը, որտեղ ասվում է` վերջին մարդահամարի տվյալներով չորս ամենամեծ համայնքների տեղերը տրվում են վերոնշյալ հ...
Հայաստանը մեր բարեկամ երկիրն է, եւ մենք մտահոգված ենք նրա տարածքային ամբողջականության հարցով. խորհրդարանում հյուրընկալվել է Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը
Արժեւորում ենք հայ-պորտուգալական հարաբերությունները եւ կարծում, որ Ձեր այցը կնպաստի երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը: Այս մասին ԱԺ Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբի անունից ասել է խմբի անդամ Վլադիմիր Վարդանյանը փետրվարի 9-ին մեր երկրում Պորտուգալիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպ...
Փոփոխություններով արտադպրոցական կրթության ոլորտում նախատեսում ենք ներդնել մասնագիտական զարգացման եւ վարձատրության բարձրացման փոխկապակցված մեխանիզմ. Ժաննա Անդրեասյան
Արտադպրոցական կրթության ոլորտը տարիներ ի վեր բարձիթողի վիճակում է, եւ շատ անելիքներ ունենք: Փոփոխություններով նախատեսում ենք ներդնել ոլորտում մասնագիտական զարգացման եւ վարձատրության բարձրացման փոխկապակցված մեխանիզմ: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` փետրվարի 9-ի ԱԺ հերթական նիստում առ...
Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել էր Սարգիս Խանդանյանի թեկնածությունը: ԱԺ 107 պատգամավորից գաղտնի քվեարկությանը մասնակցել է 68-ը: Քվեատուփում անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Սարգիս Խ...
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Հնդկաստանի դեսպանին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Ողջունելով հյուրին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ թեեւ ավարտին է մոտենում դեսպանի դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում, նրա հետեւողական աշխատանքի ...
Խորհրդարանը շարունակել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը
Ազգային ժողովը փետրվարի 9-ին շարունակել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը: Նշենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ թափուր պաշտոնում ընտրվելու համար առաջադրել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը: ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ...
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 9-ին ընդունել է ՀՀ-ում Պորտուգալիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մադալենա Ֆիշերին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նշելով, որ պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջեւ հարաբերությունները զգալի վերընթաց կապրեն: ...
Պատգամավորները կողմ են քվեարկել Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Գլխավոր դատախազի միջնորդությանը
Խորհրդարանի՝ փետրվարի 9-ի նիստում Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդել էր ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին: Տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որին ՀՀ ԱԺ 107 պատգամավո...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արտահերթ ելույթը
Խորհրդարանը փետրվարի 9-ի նիստում շարունակել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը: Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, հարեւան երկրների հետ հարաբերություններին, արձագանքել ընդդիմադիր պատգամա...