National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
07.02.2023
Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի անդամները հանդիպել են Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի գլխավորած պատվիրակության հետ
1 / 12

Խորվաթիան Հայաստանի եւ մի շարք այլ երկրների հետ, ՄԱԿ-ում եղել է Ցեղասպանության կանխարգելման բանաձեւի համահեղինակ: Հենց այս պահին մեր քույրերն ու եղբայրներն Արցախում գտնվում են էթնիկ զտման, հետագայում` նաեւ հավանաբար ցեղասպանության վտանգի տակ:

Այս մասին ասել է Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի ղեկավար Հայկ Մամիջանյանը Խորվաթիայի Հանրապետության ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի գլխավորած պատվիրակության անդամների հետ հանդիպման ընթացքում:

Շնորհակալություն հայտնելով այցելության համար` Հայկ Մամիջանյանն ընդգծել է խորհրդարանական բարեկամական խմբերի դերակատարությունն ու առաքելությունը:

Ըստ բարեկամական խմբի ղեկավարի` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված Հայաստանի եւ հայկական խորհրդարանի իրականացրած աշխատանքներում առկա է որոշակի փոխգործակցություն Խորվաթիայի օրենսդիրների հետ: Հայկ Մամիջանյանը նշել է, որ առաջին իսկ օրերից Խորվաթիայի իր գործընկերոջը ներկայացրել է մանրամասներ առկա իրավիճակի վերաբերյալ: Նա շեշտել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է  Խորվաթիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումն ու խորացումը թե' երկկողմ, թե' բազմակողմ ձեւաչափերում:

Խորվաթիայի Հանրապետության ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը, նշելով, որ սա իր առաջին այցն է Հայաստան, եւս արժեւորել է երկկողմ խորհրդարանական դիվանագիտական աշխատանքները: Նա հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով եւ փոխպայմանավորվածությունների հետեւողական իրականացմամբ կհաջողվի որակական նոր մակարդակի բարձրացնել երկու երկրների դիվանագիտական, խորհրդարանական փոխգործակցությունը:

Ընդգծելով տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատման անհրաժեշտությունը` Խորվաթիայի ԱԳ նախարարը կարեւորել է մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունն ու փոխադարձ հարգանքը:

Հանդիպմանը ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն արժեւորել է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության դերակատարությունը: Նրա խոսքով Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը եւս երկու տարով դրական ազդեցություն կունենա` կանխելով հնարավոր էսկալացիաները: Արման Եղոյանն անդրադարձել է նաեւ Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ վերադարձման հարցին:

Հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 7-ին, որին մասնակցել են բարեկամական խմբի անդամներ Արման Եղոյանը, Հռիփսիմե Հունանյանը, Արուսյակ Մանավազյանը, Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը, ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը: 


20.04.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայում էր
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին Եվրամիության հետ հարաբերությունների սերտացման ու տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայում էր: Վիլնյուսում Ալեն Սիմոնյանն ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ: Քննարկվել են ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am