Տպել
07.02.2023
Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի անդամները հանդիպել են Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի գլխավորած պատվիրակության հետ
1 / 12

Խորվաթիան Հայաստանի եւ մի շարք այլ երկրների հետ, ՄԱԿ-ում եղել է Ցեղասպանության կանխարգելման բանաձեւի համահեղինակ: Հենց այս պահին մեր քույրերն ու եղբայրներն Արցախում գտնվում են էթնիկ զտման, հետագայում` նաեւ հավանաբար ցեղասպանության վտանգի տակ:

Այս մասին ասել է Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի ղեկավար Հայկ Մամիջանյանը Խորվաթիայի Հանրապետության ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի գլխավորած պատվիրակության անդամների հետ հանդիպման ընթացքում:

Շնորհակալություն հայտնելով այցելության համար` Հայկ Մամիջանյանն ընդգծել է խորհրդարանական բարեկամական խմբերի դերակատարությունն ու առաքելությունը:

Ըստ բարեկամական խմբի ղեկավարի` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված Հայաստանի եւ հայկական խորհրդարանի իրականացրած աշխատանքներում առկա է որոշակի փոխգործակցություն Խորվաթիայի օրենսդիրների հետ: Հայկ Մամիջանյանը նշել է, որ առաջին իսկ օրերից Խորվաթիայի իր գործընկերոջը ներկայացրել է մանրամասներ առկա իրավիճակի վերաբերյալ: Նա շեշտել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է  Խորվաթիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումն ու խորացումը թե' երկկողմ, թե' բազմակողմ ձեւաչափերում:

Խորվաթիայի Հանրապետության ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը, նշելով, որ սա իր առաջին այցն է Հայաստան, եւս արժեւորել է երկկողմ խորհրդարանական դիվանագիտական աշխատանքները: Նա հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով եւ փոխպայմանավորվածությունների հետեւողական իրականացմամբ կհաջողվի որակական նոր մակարդակի բարձրացնել երկու երկրների դիվանագիտական, խորհրդարանական փոխգործակցությունը:

Ընդգծելով տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատման անհրաժեշտությունը` Խորվաթիայի ԱԳ նախարարը կարեւորել է մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունն ու փոխադարձ հարգանքը:

Հանդիպմանը ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն արժեւորել է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության դերակատարությունը: Նրա խոսքով Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը եւս երկու տարով դրական ազդեցություն կունենա` կանխելով հնարավոր էսկալացիաները: Արման Եղոյանն անդրադարձել է նաեւ Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ վերադարձման հարցին:

Հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 7-ին, որին մասնակցել են բարեկամական խմբի անդամներ Արման Եղոյանը, Հռիփսիմե Հունանյանը, Արուսյակ Մանավազյանը, Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը, ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը: 


22.05.2024
Առաջարկվում է կրճատել հարկման ընդհանուր համակարգում առկա եւ շրջհարկի համակարգի հարկային բեռերի միջեւ տարբերությունը
Ազգային ժողովը մայիսի 22-ի նիստում քննարկել է Հարկային օրենսգրքում եւ կից մի շարք օրենքներում փոփոխությունները եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորված է Կառ...

22.05.2024
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը ելույթ է ունեցել ԱԺ նիստում
Մեծ պատիվ ու արտոնություն է ինձ համար այսօր այստեղ ներկայացնել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը: Այս այցը մեծ արժեք եւ խորհրդանշություն ունի: Երկրորդ անգամ է մեկ տարվա ընթացքում, որ մեր խորհրդարանի ներկայացուցիչները եկել են Երեւան՝ ցույց տալով մեր հարաբերությունների ուժն ու ամրությունը. ասել է Լ...

22.05.2024
Դավիթ Խաչատուրյանն ընտրվել է ՍԴ դատավոր
ԱԺ հաշվիչ հանձնախմբի քարտուղար Քրիստինե Պողոսյանը հայտնել է, որ տեղի է ունեցել ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանի ընտրության գաղտնի քվեարկությունը: ԱԺ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 70-ը: Քվեատուփում անվավեր քվեաթերթիկներ չեն հայտնաբերվել, Դավիթ Խաչատուրյանի թեկնածությանը կողմ է քվ...

22.05.2024
Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անձնական գործը կվարվի էլեկտրոնային եղանակով
Նշված փոխշաղկապված  նախագծերը միտված են վարձատրության քաղաքականության հիմքում ընկած վերլուծությունների արդյունավետության բարձրացմանը. ասել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով  ««Հանրային ծառայության մ...

22.05.2024
Խորհրդարանը շարունակել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկումը
Մայիսի 22-ին խորհրդարանը շարունակել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկումը: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում Արթուր Խաչատրյանն անդրադարձել է Տավուշում տեղի ունեցող իրադարձություններին, սահմանազատմանը: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթու...

22.05.2024
Ալեն Սիմոնյանի եւ Կլոդ Վիզլերի համատեղ մամուլի ասուլիսը. ուղիղ հեռարձակում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի համատեղ մամուլի ասուլիսի ուղիղ հեռարձակումը: ...

22.05.2024
Ալեն Սիմոնյանը ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն եւ ցավակցական գրառում կատարել սգո մատյանում՝ ավիավթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի եւ նրանց ուղեկցող այլ անձ...

22.05.2024
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր կգումարեն
Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, 414 սրահում նիստ կգումարի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը:Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 22-ին` ժամը 14:30-ին, 314 սրահում: ...