Տպել
07.02.2023
Ալեն Սիմոնյանն ընդունել է Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանին
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին ընդունել է Խորվաթիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանին: Հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերություններին միտված բազմոլորտ համագործակցության անհրաժեշտությունը: Ալեն Սիմոնյանը, նշելով, որ Խորվաթիայի խորհրդարանի խոսնակի մակարդակով ընդամենը մեկ այց է եղել` 2011 թվականին, առաջարկել է ակտիվացնել միջխորհրդարանական հարաբերությունները:

Անդրադարձ է եղել բարեկամ երկրների խորհրդարանների միջեւ ակտիվ երկխոսության հարցում բարեկամական խմբերի դերին:

Գործընկերները խոսել են հետպատերազմյան իրադրությունից, Լաչինի միջանցքի ճգնաժամից, Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայից եւ Լեռնային Ղարաբաղում բնակվող 120.000 հայերին սպառնացող վտանգներից ու Ադրբեջանի կողմից վարվող շարունակական ագրեսիվ քաղաքականությունից: «Արցախ միջազգային, այդ թվում` հումանիտար կազմակերպությունների մուտքն արգելելու Ադրբեջանի քաղաքականությունն անընդունելի է: Մեր խորին համոզմամբ անհրաժեշտ է, որ Եվրոպայի խորհրդի պաշտոնյաները եւ կառույցները Լեռնային Ղարաբաղ այցելելու հնարավորություն ունենան` մարդու իրավունքների վիճակի մշտադիտարկում իրականացնելու համար»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Հանդիպման ավարտին զրույց է ծավալվել միջազգային հարթակներում գործակցության հնարավորությունների շուրջ: Քննարկվել են կրթության, գիտության, առեւտրի եւ զբոսաշրջության ոլորտներում փոխշահավետ համագործակցության հեռանկարները: «Կարծում եմ` ուղիղ թռիչքների գործարկումը կնպաստի երկու ուղղություններով զբոսաշրջության զարգացմանը»,- նկատել է Ալեն Սիմոնյանը:
 


07.02.2023
Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի անդամները հանդիպել են Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի գլխավորած պատվիրակության հետ
Խորվաթիան Հայաստանի եւ մի շարք այլ երկրների հետ, ՄԱԿ-ում եղել է Ցեղասպանության կանխարգելման բանաձեւի համահեղինակ: Հենց այս պահին մեր քույրերն ու եղբայրներն Արցախում գտնվում են էթնիկ զտման, հետագայում` նաեւ հավանաբար ցեղասպանության վտանգի տակ: Այս մասին ասել է Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի ղեկավ...

07.02.2023
Քննարկվել է ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը
ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 7-ի նիստում քննարկել է ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի առաջին միջնորդությունը: Քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը կապված է Երասխի զորամասի` հատուկ նշանակության հողերի ...

07.02.2023
Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը փետրվարի 7-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ փետրվարի 7-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ «Ազգային ժողով...