Ազգային ժողովը փետրվարի 7-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ փետրվարի 7-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 53-րդ հոդվածի համաձայն` ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ը պաշտոնական գրությամբ առաջարկել է ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի գաղտնի դրոշմագրով միջնորդագրի քննարկումն անցկացնել ԱԺ փակ նիստում: Քվեարկության արդյունքում հարցի քննարկումը կանցկացվի փակ նիստում:
Ալեն Սիմոնյանը նաեւ հայտնել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ը պաշտոնական գրությամբ առաջարկել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող՝ «ՀՀ զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները եւ հրատապ անելիքները» հրատապ թեմայով քննարկումը եւս անցկացնել փակ նիստում:
Այս որոշումը նույնպես ընդունվել է:
ԱԺ որոշմամբ վերոնշյալ հարցի քննարկման ժամանակ հարակից զեկուցմամբ հանդես կգա ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Խորհրդարանը սկսել է օրակարգային հարցերի քննարկումը: Նշենք, որ նիստին չի մասնակցել ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը:
Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի անդամները հանդիպել են Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի գլխավորած պատվիրակության հետ
Խորվաթիան Հայաստանի եւ մի շարք այլ երկրների հետ, ՄԱԿ-ում եղել է Ցեղասպանության կանխարգելման բանաձեւի համահեղինակ: Հենց այս պահին մեր քույրերն ու եղբայրներն Արցախում գտնվում են էթնիկ զտման, հետագայում` նաեւ հավանաբար ցեղասպանության վտանգի տակ: Այս մասին ասել է Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի ղեկավ...
Ալեն Սիմոնյանն ընդունել է Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին ընդունել է Խորվաթիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանին: Հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերություններին միտված բազմոլորտ համագործակցության անհրաժեշտությունը: Ալեն Սիմոնյանը, նշելով, որ Խորվաթիայի խորհրդարանի խոսնակի մակարդակով...
Քննարկվել է ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը
ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 7-ի նիստում քննարկել է ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի առաջին միջնորդությունը: Քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը կապված է Երասխի զորամասի` հատուկ նշանակության հողերի ...