Տպել
06.02.2023
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում ներկայացվել են մի շարք փոփոխություններ եւ լրացումներ
1 / 7

««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ներկայացումը բխում է ԵԱՏՄ ապրանքային նշանների պայմանագրի 25-րդ հոդվածից, համաձայն որի` անդամ պետությունները սահմանում են Միության ապրանքային նշանների եւ Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության եւ օգտագործման դեպքում իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների տեսակները, ինչպես նաեւ իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների կատարման ժամանակ վճարվող տուրքերի չափերը: Տուրքերի չափերի առնչությամբ նախնական առաջարկ եղել է ԵԱՏՄ հանձնաժողովի կողմից` այն ներդաշնակեցնելով ներքին` ազգային ընթացակարգերով գործող տուրքերի, ինչպես նաեւ այլ անդամ երկրների նմանատիպ կարգավորումների հետ: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը:

Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 6-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Կառավարության առաջարկած եւս մեկ փոփոխությամբ կհանվի ապրանքային նշանի գրանցման հայտի համար նախատեսվող հավելյալ տուրքը, ինչը, ըստ Ռաֆայել Գեւորգյանի, միտված է տնտեսավարողների բեռն ավելի չծանրացնելուն:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Մենք ունենք որոշակի ապրանքների դեպքում արտահանման համար սահմանված պետական տուրք, սակայն նման տուրքը կիրառելի չէ ԵԱՏՄ կարգավորումներով ԵԱՏՄ երկրներ արտահանելու դեպքում: Գործող օրենքում նման ամրագրումներ չկան, եւ այդ ամրագրումը կատարելու համար ներկայացվել են փոփոխություններ եւ լրացումներ»,- մանրամասնել է նա:

Ըստ հիմնական զեկուցողի` կատարվել են տեխնիկական բնույթի մի շարք փոփոխություններ եւ լրացումներ:

Քննարկված նախագծերը ստացել են դրական եզրակացություն:

Կառավարության հեղինակած ««Ապրանքային նշանների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:
 
 
 


06.02.2023
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 24 հարց
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ փետրվարի 6-ին կայացել է ԱԺ խորհրդի նիստը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ փետրվարի 7-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել են նաեւ հերթական նիստերի օր...

06.02.2023
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...