Տպել
04.02.2023
Պատգամավորները Վոլգոգրադում մասնակցել են Ստալինգրադի ճակատամարտի 80-ամյակին նվիրված միջոցառումներին
1 / 8

Խորհրդարանական պատվիրակությունը Վոլգոգրադում մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտի 80-ամյակին նվիրված միջոցառումներին: Պատվիրակության կազմում են Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, ԱԺ պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը եւ Մաթեւոս Ասատրյանը:

Այցի շրջանակում խորհրդարանականները հանդիպել են Վոլգոգրադի քաղաքային դումայի ղեկավար Ալեքսանդր Բլոշկինի, մարզի ղեկավար Անդրեյ Բոչարովի հետ: Քննարկվել են մի շարք ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, ընդգծվել է նաեւ երկու երկրների միջտարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Կարեւորվել է այն հանգամանքը, որ այս ծանր ու բարդ ժամանակաշրջանում հայկական պաշտոնական պատվիրակությունն ու հայկական համայնքը ներկայացված են եղել բոլոր միջոցառումներին:

Հանդիպում է եղել նաեւ Վոլգոգրադի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նշվել է այն ծանրակշիռ դերակատարումը, որն ունի համայնքը երկկողմ միջտարածաշրջանային համագործակցությանն ուղղված նախագծերում, մարզի հասարակական-քաղաքական կյանքում:

Ստալինգրադի հաղթանակը բեկումնային է դարձել Հայրենական մեծ պատերազմի համար: Հայերը մեծ ավանդ են ունեցել այդ ճակատամարտում. արյունալի մարտերին մասնակցել է 30.000 հայորդի, որից 10.000-ը զոհվել է: Մասնակից հայերի կեսից ավելին պարգեւատրվել է շքանշաններով եւ մեդալներով: Հայ ճարտարապետ Կարո Հալաբյանի ղեկավարմամբ իրականացվել է Վոլգոգրադի վերակառուցման նախագիծը:

Հայկական պատվիրակությունը միջոցառումներին ներկայացուցչական կազմով է եղել. մասնակցել է նաեւ Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը:


04.02.2023
ՀՀ Ազգային ժողովի եւ Ֆրանսիայի Սենատի աշխատակազմերը կխորացնեն համագործակցությունը
ՀՀ ԱԺ աշխատակազմի պատվիրակությունն ամփոփել է աշխատանքային այցը Ֆրանսիայի Սենատ: Այցի ընթացքում պատվիրակության անդամները հանդիպել են Սենատի աշխատակազմի ղեկավարության, ստորաբաժանումների ղեկավարների հետ, ծանոթացել վերջիններիս գործունեության եւ իրավական կարգավորումների առանձնահատկություններին: Աշխատանքա...

04.02.2023
Բարեփոխումներ ոչ ֆորմալ կրթության ոլորտում
Հայաստանում ներդրվում են միջազգային կրթական չափորոշիչներին համապատասխան մեխանիզմներ: Դրանցով էլ պայմանավորված` մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը»: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձ...