Տպել
03.02.2023
Հայտարարություն ԱԺ աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնի վերաբերյալ
1 / 1

Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության թղթակցային բաժնի գլխավոր մասնագետ

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

*        բարձրագույն կրթություն,

*        հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ,

*        իր լիազորությունների իրականացման հետ կապված իրավական ակտերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին», «Զանգվածային լրատվության մասին», «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների եւ իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ իրավական այլ ակտերի իմացություն,

*        համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ,

*        առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում (ազատ):

Բաժնի գլխավոր մասնագետն իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է հետեւյալ գործառույթները`

1) լուսաբանում է ԱԺ նիստերը, խմբակցությունների հանդիպումները, խորհրդարանական լսումները, մշտական եւ ժամանակավոր հանձնաժողովների աշխատանքները, խորհրդարանական այլ իրադարձությունները,

2) «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի համար պատրաստում է տեսանյութեր,

3) մասնակցում է Ազգային ժողովում անցկացվող համաժողովներին, սեմինարներին եւ պատրաստում է տեղեկատվություն:

         Նշված թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար ցանկացողները կարող են դիմել` լրացնելով համապատասխան ձեւի անձնական տվյալների, մասնագիտական հմտությունների եւ աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկանքը (cv) եւ ուղարկել այն hr@parliament.am էլեկտրոնային փոստի հասցեին:

           Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 13.02.2023թ.

            Հարցազրույցին անհրաժեշտ է ներկայանալ անձնագրի, կրթությունը հավաստող փաստաթղթի եւ տեղեկանքում (cv) նշված տվյալները հավաստող փաստաթղթերի պատճեններով:

           Հարցերի պարզաբանման համար անհրաժեշտ է դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն` սենյակ 106 (հեռ. 011 513-691, 011 513-459):