National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.12.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
02.02.2023
Ակնկալվում է բարձրացնել ՀՀ դատախազության գործունեության արդյունավետությունը
1 / 13

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է լրացնել ՀՀ օրենսդրության մեջ առկա բացերը եւ ոչ ամբողջական կարգավորումները՝ նպատակ ունենալով բարձրացնել ՀՀ դատախազության գործունեության արդյունավետությունը:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 2-ի նիստում:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը հայտնել է, որ նախաձեռնության ներկայացումը պայմանավորված է գործնականում ի հայտ եկած տարընթերցումների եւ ներքին հակասությունների վերացման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է վերանայել «պետական շահ» հասկացությունը՝ դրանում ներառելով նաեւ «հանրային շահ» հասկացությունը:

«Դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության գործառույթի իրականացման շրջանակում Դատախազությանը հնարավորություն կընձեռվի մասնակցել եւ լուծել համայնքի միջոցների տնօրինման եւ համայնքին պատճառված վնասի դեպքում իրականացվելիք դատավարական եւ իրավական գործընթացները: Մասնավորապես, այնպիսի խնդրահարույց իրավիճակներում, երբ համայնքի ղեկավարը չտեղեկացվածության, շահագրգռվածության կամ այլ պատճառով հայց չի ներկայացնում դատարան՝ ինքնակամ շինարարությունը դադարեցնելու, դրա հետեւանքները վերացնելու, համայնքի սեփականության ապօրինի տիրապետումը դադարեցնելու, ժառանգություն ընդունելու հետ կապված եւ այլ պահանջներով: Նման կարգավորման պարագայում դա կարող է իրականացվել նաեւ Դատախազության կողմից՝ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում»,- ասել է փոխնախարարը:

Փաթեթով նախատեսվում է նաեւ Գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կազմից հանել Արդարադատության ակադեմիայի ռեկտորին, քանի որ կարող են առաջանալ շահերի բախման իրավիճակներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գլխավոր դատախազին առընթեր այդ հանձնաժողովը դերակատարում ունի դատախազների թեկնածուների ցուցակի կազմման եւ դատախազների ատեստավորման գործընթացում:

Առաջարկվում է նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը լրացնել նոր հոդվածներով, ըստ որոնց՝ անհրաժեշտության դեպքում վերադաս դատախազի հանձնարարականով կարող է ստեղծվել դատախազների խումբ:

Դատախազների խմբի ղեկավարը կազմակերպում է դատախազների խմբի աշխատանքը, ղեկավարում եւ համակարգում է մյուս դատախազների գործողությունները:

Ակնկալվում է, որ նախագծերի ընդունմամբ հստակորեն կսահմանազատվեն նաեւ դատախազների խմբի ղեկավարի եւ անդամների լիազորությունների շրջանակները:

Հաջորդիվ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը ներկայացրել է իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները եւ պարզաբանել առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունման անհրաժեշտությունը:

Անահիտ Մանասյանը հայտնել է, որ Դատախազության համակարգում նախաձեռնվել է բարեփոխումների լրջագույն փուլ, եւ այդ բարեփոխումները ներառում են նաեւ Դատախազության համակարգի  ամբողջական զարգացման հայեցակարգային ուղղությունների մշակում, որի ուղղություններից մեկը գործադիր իշխանությունից Դատախազության անկախությունն է, որը հստակ միջազգային չափանիշ է: «Մենք որեւէ բան այստեղ չենք հորինում, ամենօրյա աշխատանքի շրջանակում փորձ ենք անում երաշխավորել այդ չափանիշի իրացումը նաեւ Հայաստանի Հանրապետությունում:  Միեւնույն ժամանակ հանձնառություն ենք ստանձնել զարգացնելու ոլորտը բոլոր հնարավոր ասպեկտներով»,- ընդգծել է նա:

Պատգամավորները հնչեցրել են մի շարք հարցեր, առաջարկներ եւ դիտողություններ, որոնց նախաձեռնության հեղինակները կանդրադառնան առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: Մասնավորապես, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն անհասկանալի են համարել, թե ինչու է նախաձեռնության քննարկումը Կառավարությունը համարել անհետաձգելի:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը: Նախագծով նախատեսվում է հստակեցնել Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի եւ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի  կողմից իրականացվող վերահսկողության շրջանակը՝  հնարավորություն տալով վերահսկողություն իրականացնել նաեւ տեխնիկական կանոնակարգման հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերով, այդ թվում` տեխնիկական կանոնակարգերով, տեխնիկական անվտանգության նորմերով, կանոններով եւ հրահանգներով սահմանված դեպքերում եւ կարգով:

Միաժամանակ, ՇՎՏՄ կողմից օրենսդրությամբ սահմանված վերահսկողության արդյունավետությունը եւ գործառույթների որոշակիությունն ապահովելու նպատակով, նախագծով նախատեսվում է շտկել ՇՎՏՄ վերապահված վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը մտավոր սեփականության ոլորտում, որը, ըստ էության, ՇՎՏՄ վերահսկողության ոլորտներից դուրս է:

Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:


08.12.2023
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 8-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել ու դրական եզրակացություն է տվել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից նախագծերի լրամշակված փաթեթին: Օրենսդրական փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված ...

08.12.2023
Օրենսդրական նախաձեռնությամբ կվերացվի վարչական իրավախախտում կատարած անձի կողմից իրավախախտման վերացումից հետո նրա նկատմամբ կրկնակի պատասխանատվության բեռ սահմանող դրույթը
Առաջարկվող փոփոխության, լրացման ընդունման արդյունքում կվերացվի վարչական իրավախախտում կատարած անձի կողմից իրավախախտման վերացումից հետո նրա նկատմամբ կրկնակի պատասխանատվության բեռ սահմանող դրույթը: Պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն...

08.12.2023
Քննարկվել է Հայաստանի եւ Հնդկաստանի մաքսային ծառայությունների համագործակցության ընդլայնմանը վերաբերող համաձայնագիրը
Համաձայնագրով հիմքեր են ստեղծվում Հայաստանի եւ Հնդկաստանի մաքսային ծառայությունների միջեւ համագործակցության ընդլայնման ու ամրապնդման համար: Նախատեսվում է մաքսային գործին վերաբերող հարցերում փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման եւ այդ նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի սահմանում: Հայ...

08.12.2023
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

08.12.2023
Դրական եզրակացություն երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերին
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 8-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փո...

08.12.2023
Բարեփոխվում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը
Ազգային ժողովի դեկտեմբերի 8-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Հեղ...

08.12.2023
Կառավարությունը նոր կարգավորումներ է առաջարկում Քրեական, Քրեական դատավարության եւ Քրեակատարողական օրենսգրքերում
Գործադիրը մի շարք փոփոխություններ եւ լրացումներ է նախատեսել Քրեական, Քրեական դատավարության եւ Քրեակատարողական օրենսգրքերում: Նոր կարգավորումներն ԱԺ դեկտեմբերի 8-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը: Քրեական օրենսգրքով նախատեսվում է առո...

08.12.2023
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու հարցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը դեկտեմբերի 8-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոխնախարարի ...

08.12.2023
Օրենքի նախագծի նպատակն է ապահովել սնանկության վարույթն էլեկտրոնային եղանակով իրականացնելու հնարավորությունը
Օրենքի նախագծի նպատակն է ապահովել սնանկության վարույթի էլեկտրոնային եղանակով իրականացումը՝ սկսած դրա հարուցումից մինչեւ վարույթի ավարտը, ինչպես նաեւ լուծել իրավակիրառ պրակտիկայում ծագած որոշ հրատապ եւ առանցքային հարցեր: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը՝ դեկտեմբերի 8...

08.12.2023
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

08.12.2023
Օրենսդրական փոփոխությունների նպատակը պետական սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ կառավարումն է
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի տեղեկացմամբ նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ պետական եւ ազգային պահուստներում առկա իրերի՝ թանկարժեք քարերի եւ մետաղների համալրման, հաշվառման, օտարման եւ դրանց հետ կապված այլ գործառույթների իրականացումը ոլորտային պետական մարմիններին պատվիրակելու...

08.12.2023
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

08.12.2023
Նոր իրավակարգավորումներ «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում
Նախագծի ընդունմամբ կապահովվի գործող ոլորտային ներպետական եւ ԵՄ ոլորտային օրենսդրության ներդաշնակեցում, որը, որպես պարտավորություն, Հայաստանը ստանձնել է ՀՀ, ԵՄ եւ Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված...

08.12.2023
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS