Տպել
28.01.2023
Հարգանքի տուրք «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
1 / 19

Հայոց բանակի օրվա առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, Կառավարության անդամներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի համար զոհված քաջորդիների հիշատակին:

Նրանք ծաղիկներ են խոնարհել արցախյան պատերազմներում ընկած հերոսների, սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի շիրիմներին: ՀՀ ԱԺ նախագահը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: