Տպել
27.01.2023
Բուսական աշխարհին, կենդանական աշխարհին եւ բնության հատուկ պահպանվող տարածքներին վերաբերող օրենքներում կամրագրվեն լիազորող նորմեր
1 / 8

««Բուսական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է գործող օրենքներում ամրագրել լիազորող նորմերը: Այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հունվարի 27-ին հրավիրված ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Արամ Մեյմարյանը նշել է, որ ներկայումս ոլորտը կարգավորող Կառավարության մի շարք որոշումներ գործում են, սակայն չունեն լիազորող նորմեր, իսկ որոշներն էլ պատրաստվում են մշակվել, սակայն լիազորող նորմերը բացակայում են:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալն ընդգծել է, որ օրենքների ընդունմամբ բուսական աշխարհի, կենդանական աշխարհի եւ բնության հատուկ պահպանվող տարածքների ոլորտների իրավական ակտերը կհամապատասխանեցվեն Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջներին:

Օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:


21.09.2024
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 33-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության օրն է: Այն յուրաքանչյուր հայ մարդու եւ ՀՀ քաղաքացու համար, թերեւս, ամենակարեւոր տոնն է: Ամեն նպատակ, ամեն իղձ, ամեն երազանք եւ ուժ այս օրերին մենք պետք է կենտրոնացնենք մեր անկախ պետության համար: Այն Արաքսի հունով գծված, հայկական լեռնե...