ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը հունվարի 26-ին ելույթ է ունեցել «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը (2022 թ. հունվար-դեկտեմբեր)» թեմայով քննարկման ժամանակ:
«Տիկի՛ն նախագահող,
Ադրբեջանի կառավարությունը, ինչպես նաեւ այս Վեհաժողովում նրա ներկայացուցիչները ցանկանում են, որ մենք մոռանանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Նրանք չեն ուզում, որ դուք օգտագործեք այս չճանաչված պետության անունը, չեն ուզում, որ դուք խոսեք 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում իր ագրեսիայի հետեւանքով մարդկային զոհերի մասին: Ավելին, Ադրբեջանը 2021 թվականի մայիսից օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքները, անցած սեպտեմբերին նոր եռօրյա ինտենսիվ ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի հարավում եւ այդ ժամանակից ի վեր հրաժարվել լքելու մեր հողերը, նույնիսկ ամրություններ է կառուցել:
Այսօր մենք Լեռնային Ղարաբաղում ականատես ենք ծանր հումանիտար ճգնաժամի: Ադրբեջանի կառավարությունը 46-օրյա պաշարում է սկսել Լեռնային Ղարաբաղում՝ զրկելով նրա ժողովրդին արժանապատիվ ապրելու, ազատ տեղաշարժվելու, սննդամթերքի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների ներմուծման իրավունքից:
Սա սոսկ մարդու իրավունքների խնդիր չէ, այլ՝ Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների պետական քաղաքականության դրսեւորում:
Կարծում եմ՝ Եվրոպան պետք է շարունակի իր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղը: Բավական տարօրինակ է, որ փաստահավաք նպատակներով տարածաշրջան ԵԽԽՎ մոնիտորինգի առաքելություն ուղարկելու որոշումը չի իրականացվում: Ի՞նչ է սա: Անտարբերությո՞ւն, թե՞ մեր կազմակերպության գործունեության խաթարում:
«Economist»-ի ժողովրդավարության ինդեքսում Ադրբեջանը բնորոշվում է որպես ավտորիտար պետություն: Այն 40 տարուց ավելի ղեկավարվել է միեւնույն ընտանիքի կողմից եւ վերջին 30 տարիների ընթացքում երեք պատերազմ է սկսել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ՝ սպանելով հազարավոր մարդկանց, ոչնչացնելով հայ ժողովրդի մշակութային եւ կրոնական ժառանգությունը: Այսօր այն հայերին ահաբեկում է Լաչինի միջանցքի պաշարման միջոցով: Հաշվի առնելով Ադրբեջանի ավտորիտար ու ահաբեկչական բնույթը` հնարավո՞ր է արդյոք Լեռնային Ղարաբաղը պատկերացնել նրա կազմում:
Ադրբեջանը տարիներ շարունակ մեր կազմակերպությունում շահարկել է հասարակական կարծիքը, մի բան, ինչն այժմ չեն կարողանում անել Եվրոպական խորհրդարանում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կամ ԵԱՀԿ-ում: Մենք պետք է մտորենք՝ ինչո՞ւ է այդպես:
Ուզում եմ նաեւ այս Վեհաժողովի ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ Ադրբեջանը 2022 թվականի վերջից սկսել է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության ինքնակառավարման կարգավիճակի վերացման գործընթաց: Սա Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի ակնհայտ ոտնահարում է, որը պետք է կանխել: Ժամանակն է նաեւ, որ այս Վեհաժողովը շատ լրջորեն քննարկի այն պատվիրակությունների հավատարմագրերը չճանաչելու հարցը, որոնց կառավարությունները զբաղված են անդրսահմանային ուժի կիրառմամբ, կամ մարդու իրավունքների այլ լուրջ եւ կանոնավոր ոտնահարումներով՝ լինի դա իրենց տարածքում, թե դրանից դուրս»,- ասել է Արմեն Գեւորգյանը:
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել վեհաժողովի ձմեռային նստաշրջանի վերջին նիստում
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատագամավոր Սոնա Ղազարյանը հունվարի 27-ին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ԱԼԴԵ քաղաքական խմբի անունից ելույթ է ունեցել ժողովրդավարության պաշտպանության հարցում համալսարանների եւ գիտական համայնքի դերի վերաբերյալ: Պատգամավորն իր ...
Հունվարի 22-28-ը Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը
Ռուս-ուկրաինական հակամարտությունից բացի` եվրոպացիների քննարկման առանցքում էին Բաքվի վարքագիծն ու ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Առաջին օրը 91 ձայնով Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով ստեղծված մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ հարցն ընդգրկվեց օրակարգ: Մանրամասները՝ տեսանյութում:...
Արման Եղոյանը բարձր է գնահատել ԵՄ մոնիտորինգային առաքելության աշխատանքը եւ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ստեղծումը
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հունվարի 27-ին Ազգային ժողովում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերին եւ ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության՝ Հայաստանի հետ հարաբերությունները համակարգող ն...
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից Էդուարդ Աղաջանյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մա...
Ադրբեջանի՝ այս շրջափակմանը դիմելու պատճառն էթնիկ զտումների համար հող նախապատրաստելն է. Հայկ Մամիջանյանը ԵԽԽՎ-ում արձագանքել է ադրբեջանցի պատվիրակների ելույթներին
Ստրասբուրգում ընթանում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: Նիստի ընթացքում կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանն արձագանքել է ադրբեջանցի պատվիրակների ելույթներին: «Չեմ կարծում, որ 3 րոպեն բավական է արձագանքնելու համար բոլոր այն կեղծ թեզերին, որոնք հնչեցրեցին Ադրբեջանի ներկայացուցիչները: Բայ...
Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի պետական քաղաքականությունն այսօր բացահայտ հանցագործություն է մարդկության դեմ. Արմեն Գեւորգյան
Հրապարակվել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանի ելույթը «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետեւանքների շուրջ» քննարկման հարցով: «Պարո՛ն նախագահ, Ուզում եմ՝ մի քանի կարեւոր փաստ արձանագրենք Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: 1. Մի կողմ թողնելով հակամարտությ...
120.000 հայ օրական 6-8 ժամ չունի գազ եւ էլեկտրականություն. Հայկ Մամիջանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանը հունվարի 26-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում: «Հարգելի՛ գործընկերներ, Ձեր դեմքերի արտահայտությունը խոսում է այն մասին, որ կանխատեսում եք, որ հայերն այժմ կխոսեն ադրբեջանական ագրեսիայի, գերիների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին,...
ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում ներկայացված էր նաեւ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարում տղամարդկանց մասնակցության հարցը, որի քննարկման շրջանակում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը: Պատգամավորը, մասնավորապես, նշել է. «Հարցի շրջանակում ներկայացրի նաեւ Հայաստանի փ...
Բացօթյա վայրերում ստեղծագործական ելույթների կանոնակարգման լիազորությունները նախատեսվում է վերապահել համայնքի ավագանուն
Փողոցներում ստեղծագործական ելույթների կանոնակարգման լիազորությունները կվերապահվեն համայնքի ավագանուն, որը կսահմանի բացօթյա վայրերում՝ փողոցներում, մայթերին, հրապարակներում, այգիներում, պուրակներում եւ այլ տեղերում, մշակութային գործունեության իրականացման կարգը: Խոսքը վերաբերում է շրջիկ երաժիշտներին, ...
Բուսական աշխարհին, կենդանական աշխարհին եւ բնության հատուկ պահպանվող տարածքներին վերաբերող օրենքներում կամրագրվեն լիազորող նորմեր
««Բուսական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է գործող օրենքներում ամրագրել լիազորող նորմերը: Այս մ...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...