Տպել
26.01.2023
Դոհայում քննարկվել են հայ-կատարական խորհրդարանական բարեկամական խմբերի փոխգործակցության խթանման հարցերը
1 / 8

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Կատարի Պետությունում է:

Այցի շրջանակում ԱԺ Հայաստան-Կատար բարեկամական խմբի ղեկավար Վահագն Ալեքսանյանը, խմբի անդամներ Հասմիկ Հակոբյանը, Թագուհի Թովմասյանը եւ Տրդատ Սարգսյանը հանդիպել են Կատարի խորհրդարանի կատարա-ասիական բարեկամական խմբի ղեկավարի հետ:

Վահագն Ալեքսանյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Կատարի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը` խարսխված փոխադարձ հարգանքի եւ փոխըմբռնման վրա:

Միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման համատեքստում ընդգծվել է պատգամավորական բարեկամական խմբերի ու փոխայցերի առանցքային նշանակությունը:  Նշվել է, որ Կատարի խորհրդարանում արդեն ստեղծվել է Կատար-Հայաստան բարեկամական խումբը:  Երկու բարեկամական խմբերի միջեւ ստորագրվելիք համագործակցության հուշագրի պատրաստման աշխատանքների մեկնարկի շուրջ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Վահագն Ալեքսանյանը վստահեցրել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-կատարական միջխորհրդարանական հարաբերությունները նոր փուլ կթեւակոխեն: Նշելով, որ Կատարում ՀՀ դեսպանության բացումը կարեւոր կամուրջ էր երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում` բարեկամական խմբի ղեկավարը կարեւորել է Երեւանում Կատարի դեսպանության հիմնումը:

Անդրադարձ է եղել տարածաշրջանային կայունության եւ խաղաղության խնդիրներին: Նշվել է, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո շարունակում է ագրեսիվ քաղաքականությունը, խախտում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանն արդեն մեկուկես ամիս պահում է շրջափակման մեջ: Ներկայացվել է նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Պատվիրակության անդամները հույս են հայտնել, որ Կատարը` որպես Թուրքիայի հետ գործընկերային հարաբերություններ ունեցող երկիր, Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու հարցում իր աջակցությունը կունենա:

Կատարի գործընկերները բարձրացրել են կրոնական անհանդուրժողականության հարցը:

Կողմերը քննարկել են նաեւ տնտեսական հարաբերություններին, ենթակառուցվածքային համատեղ ծրագրերի իրականացմանն ու մի շարք այլ ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Հայ պատվիրակները Կատարի գործընկերներին սիրով հրավիրել են Երեւան: 


26.01.2023
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային եռօրյա այցով Կատարի Պետությունում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային եռօրյա այցով մեկնել էր Կատարի Պետություն: Խորհրդարանի ղեկավարի հանդիպումների օրակարգը եւ քննարկված հարցերի մանրամասները՝ տեսանյութում: ...

26.01.2023
Մենք պետք է կոտրենք պախարակելի փոխզիջումների եւ երկակի ստանդարտների այս շղթան. Արմեն Գեւորգյան
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը հունվարի 24-ին ելույթ է ունեցել «Եվրոպայի խորհրդի ռեյկյավիկյան գագաթնաժողովը. արժեքների շուրջ համախմբված՝ արտասովոր մարտահրավերներին ընդառաջ» թեմայով քննարկման ժամանակ:...

26.01.2023
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահին՝ վերջինիս նախաձեռնությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Շեյխ Համադ բին Խալիֆա բին Ահմադ Ալ-Թանիին: Հանդիպումը նախաձեռնած Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը ներկայացրել է մեկ ամիս առաջ Դոհայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունից անմիջապես հետ...

26.01.2023
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան՝  13.02.2023 - 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան՝   17.02.2023 - 14:00-16:00: 1. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով` 02.02.2023 - 10:00-12:00, 2. Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով` 02.02.2023 - 15:0...