Տպել
26.01.2023
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահին՝ վերջինիս նախաձեռնությամբ
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Շեյխ Համադ բին Խալիֆա բին Ահմադ Ալ-Թանիին:

Հանդիպումը նախաձեռնած Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը ներկայացրել է մեկ ամիս առաջ Դոհայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունից անմիջապես հետո իրականացվելիք ծրագրերը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ աշխարհի խաղերի կազմակերպումը մեծ մարտահրավեր է Կատարի համար, ինչը պատվով ընդունեց երկիրը: Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ Հայաստանում եւս ֆուտբոլն ամենադիտարժան եւ ամենատարածված մարզաձեւն է, եւ ենթակառուցվածքի զարգացման, ներդրումների խնդիր կա:

Հանդիպմանը Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահին է փոխանցվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի առաջարկը՝ առաջիկայում Հայաստան-Կատար ազգային հավաքականների ընկերական խաղ անցկացնել: Առաջարկը սիրով ընդունվել է:


26.01.2023
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային եռօրյա այցով Կատարի Պետությունում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային եռօրյա այցով մեկնել էր Կատարի Պետություն: Խորհրդարանի ղեկավարի հանդիպումների օրակարգը եւ քննարկված հարցերի մանրամասները՝ տեսանյութում: ...

26.01.2023
Դոհայում քննարկվել են հայ-կատարական խորհրդարանական բարեկամական խմբերի փոխգործակցության խթանման հարցերը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Կատարի Պետությունում է: Այցի շրջանակում ԱԺ Հայաստան-Կատար բարեկամական խմբի ղեկավար Վահագն Ալեքսանյանը, խմբի անդամներ Հասմիկ Հակոբյանը, Թագուհի Թովմասյանը եւ Տրդատ Սարգսյանը հանդիպել են Կատարի խորհրդարանի կատարա-ասիական բարեկա...

26.01.2023
Մենք պետք է կոտրենք պախարակելի փոխզիջումների եւ երկակի ստանդարտների այս շղթան. Արմեն Գեւորգյան
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը հունվարի 24-ին ելույթ է ունեցել «Եվրոպայի խորհրդի ռեյկյավիկյան գագաթնաժողովը. արժեքների շուրջ համախմբված՝ արտասովոր մարտահրավերներին ընդառաջ» թեմայով քննարկման ժամանակ:...

26.01.2023
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան՝  13.02.2023 - 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան՝   17.02.2023 - 14:00-16:00: 1. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով` 02.02.2023 - 10:00-12:00, 2. Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով` 02.02.2023 - 15:0...