National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
24.01.2023
Ստրասբուրգում Արուսյակ Ջուլհակյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նիստում
1 / 1

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը հունվարի 24-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ նիստում: Պատգամավորն անդրադարձել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ կին զինծառայողների նկատմամբ բռնության սարսափելի դեպքերին՝ նշելով, որ այդ վայրագությունները թիրախավորել են ոչ միայն զինծառայողների սեռը, այլ նաեւ էթնիկ ծագումը, դրանք ոչ այլ ինչ են, քան սեռի եւ ռասայական հիմքով բռնություն:

Ելույթի սկզբում Արուսյակ Ջուլհակյանն արձագանքել է նաեւ ադրբեջանցի պատգամավորի այն հայտարարությանը, թե Հայաստանը շեղվել է ժողովրդավարության ուղուց: