National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.03.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
24.01.2023
Նախատեսվում է Հայաստանում իրականացնել «Քաղաքական կուսակցությունները` հանուն ներառական ժողովրդավարության» խորագրով ծրագիր
1 / 6

Նիդերլանդական Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտը /NIMD/ նախատեսում է Հայաստանում իրականացնել «Քաղաքական կուսակցությունները` հանուն ներառական ժողովրդավարության» խորագրով ծրագիր, որի նպատակն է քաղաքական գործիչների եւ կուսակցությունների կարողությունների զարգացումը եւ նրանց կողմից Հայաստանի քաղաքական եւ ժողովրդավարական գործընթացներում բովանդակային ներգրավվածության ապահովումը:

Ինստիտուտի ծրագրերի եւ գիտելիքի հարցերով տնօրեն Վուտեր Դոլի եւ ծրագրի ավագ խորհրդական Ռիմ Յուդեի հետ հունվարի 24-ին հանդիպել են ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը եւ խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Վուտեր Դոլը նշել է, որ այցի նպատակը Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու նախաձեռնության շրջանակում է: Այցին աջակցել են երկու երկրների դեսպանությունները:

Արծվիկ Մինասյանը ներկայացրել է խմբակցության կազմը` նշելով, որ այն այսօր խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն է, որը գործունեություն է ծավալում ոչ միայն խորհրդարանում, այլեւ նրանից դուրս: Այս համատեքստում նա նշել է, որ խմբակցության կազմում ընդգրկված ՀՅԴ կուսակցությունը կարողացել է արտախորհրդարանական տարբեր հոսանքների հարող քաղաքական ուժերի 1/3-ին համախմբել մեկ սեղանի շուրջ` օրակարգում ունենալով Հայաստանին սպառնացող վտանգների չեզոքացումը եւ իշխանությունների կողմից տարվող քաղաքականությանը հակազդելը: Պատգամավորի խոսքով 1890 թվականից գործող ՀՅԴ կուսակցությունն իր տարբեր հաստատությունների եւ կառույցների միջոցով գործում է աշխարհի տարբեր երկրներում եւ պատրաստ է, համաձայնագրեր կնքելով, համագործակցել նաեւ Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտի հետ:

Արծվիկ Մինասյանն ու Արթուր Խաչատրյանն անդրադարձել են իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին, իշխանությունների գործելաոճին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում որոշակի փոփոխությունների իրականացման անհրաժեշտությանը, ինչը կարող է հավասարակշռել իշխանություն-ընդդիմություն բարդ հարաբերությունները:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am