ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային եռօրյա այցով Կատարի Պետությունում է: Հունվարի 24-ին ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Մաջլիս ալ-Շուրայի նախագահ Հասսան բին Աբդուլլա ալ-Ղանիմին:
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ալ-Ղանիմին հրավերի եւ ջերմ հյուրընկալության համար:
Կողմերն արձանագրել են հայ-կատարական միջպետական, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվելիք ծրագրերի անհրաժեշտությունը:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Արաբական աշխարհի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է:
Անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության կարեւորությանը` կողմերը փաստել են այդ հարցում պատգամավորական բարեկամական խմբերի դերն ու աշխատանքը:
Ալեն Սիմոնյանը մանրամասներ է ներկայացրել հետպատերազմյան իրավիճակից եւ Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ Ադրբեջանի նկրտումներից:
«Համոզված եմ` հայ-կատարական համագործակցությունը զարգացման եւ ընդլայնման մեծ ներուժ ունի, եւ ես` որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ, պատրաստ եմ աջակցելու Հայաստան-Կատար փոխշահավետ համագործակցության զարգացմանը` ի շահ մեր եղբայր ժողովուրդների»,- հավելել է նա: Կատարցի գործընկերն անդրադարձել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու անհրաժեշտությանը:
Արաբ գործընկերն անդրադարձել է աշխարհում տեղի ունեցող տարաբնույթ պատերազմներին` նշելով, որ իրենց համար անընդունելի են կրոնական եւ ռասայական խտրականության, ագրեսիայի հիմքով մղվող պատերազմները: Կողմերն արձանագրել են, որ դրանց դեմ պայքարում խորհրդարանները մեծ անելիք ունեն:
Մտքեր են փոխանակվել տնտեսական համագործակցության շուրջ:
Ալեն Սիմոնյանը գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Հայաստան-Կատար բարեկամական խմբի ղեկավար Վահագն Ալեքսանյանը, բարեկամական խմբի անդամներ Հասմիկ Հակոբյանը, Տրդատ Սարգսյանը, բարեկամական խմբի անդամ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ստրասբուրգում Արուսյակ Ջուլհակյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նիստում
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը հունվարի 24-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ նիստում: Պատգամավորն անդրադարձել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ կին զինծառայողների նկատմամբ բռնության սարսափելի դեպքերին՝ նշելով, որ այդ վայրագությունները թիրախավո...
Էդուարդ Աղաջանյանն ընդունել է Շվեյցարիայի դեսպանին
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հունվարի 24-ին ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին: Հանդիպմանը ներկա է եղել Արտաքին հարաբերությունների մշտական...
Արթուր Հովհաննիսյանը հանդիպել է Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտի ծրագրերի եւ գիտելիքի հարցերով տնօրեն Վուտեր Դոլի հետ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հունվարի 24-ին հանդիպել է Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտի ծրագրերի եւ գիտելիքի հարցերով տնօրեն Վուտեր Դոլի ու ծրագրի ավագ խորհրդական Ռիմ Յուդեի հետ: Վուտեր Դոլը, ներկայացնելով Հայաստան այցելության...
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության տնօրենին
Կատարի Պետություն աշխատանքային այցի շրջանակում հունվարի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կատարի Պետության ներդրումային գործակալության տնօրեն Մանսուր Իբրահիմ Ալ-Մահմուդին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի տարբեր ոլորտներում ներդրումներ իրականացնելու հնարավորու...
ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ
Հիմք ընդունելով Մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականի մասին դիմումները, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 193-րդ հոդվածի 5-րդ մասով եւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով՝ վաղաժամկետ դադարած համարել Մարդու իրավունքների ...
Նախատեսվում է Հայաստանում իրականացնել «Քաղաքական կուսակցությունները` հանուն ներառական ժողովրդավարության» խորագրով ծրագիր
Նիդերլանդական Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտը /NIMD/ նախատեսում է Հայաստանում իրականացնել «Քաղաքական կուսակցությունները` հանուն ներառական ժողովրդավարության» խորագրով ծրագիր, որի նպատակն է քաղաքական գործիչների եւ կուսակցությունների կարողությունների զարգացումը եւ նրանց կողմ...
Անթույլատրելի է կրթության իրավունքի նման ոտնահարումն Արցախում. Նարեկ Բաբայան
Հունվարի 24-ը Կրթության միջազգային օրն է: Այն հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2018 թվականին ընդունված բանաձեւի համաձայն: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը, ընդգծելով կրթության իրավունքի կարեւորությունը...
44-օրյա պատերազմն ու Լաչինի միջանցքի փակումը եւս մեկ անգամ ապացուցում են, որ արցախահայերը որեւէ կերպ չեն կարող ապրել Ադրբեջանի կազմում. Տիգրան Աբրահամյան
Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներն արտահայտվում են Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններով եւ Արցախի նկատմամբ ագրեսիայով: Արցախում Ադրբեջանի այլատյացության եւ ռազմատենչ հայտարարությունների համատեքստում ֆիզիկական գոյության խնդիր կա: 44-օրյա պատերազմն ու Լաչինի միջանցքի ...