Տպել
19.01.2023
Կարեւորվել են Հայաստանի, Կիպրոսի եւ Հունաստանի միջեւ ձեւավորված համագործակցության ձեւաչափի զարգացումն ու խորացումը
1 / 6

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հայկ Կոնջորյանը հունվարի 19-ին հանդիպել է Կիպրոսի ԱԳՆ գլխավոր քարտուղար Կորնելիոս Կորնելիուի գլխավորած պատվիրակությանը:

Կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ երկարամյա ջերմ բարեկամական հարաբերությունները: Գոհունակությամբ ընդգծվել են բարձր մակարդակի միջխորհրդարանական կապերը երկու երկրների խորհրդարանական գործընկերների միջեւ, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման խնդրին:

Հայկ Կոնջորյանը եւ Կորնելիուս Կորնելիուն մեծապես կարեւորել են Հայաստանի, Կիպրոսի եւ Հունաստանի միջեւ ձեւավորված համագործակցության ձեւաչափի զարգացումն ու խորացումը:
 


19.01.2023
Արցախի ապագան ինքնորոշումն է, անկախ Արցախի Հանրապետություն ունենալը. Սեյրան Օհանյան
Գրություններ եմ ուղարկել միջազգային բոլոր կառույցների, դեսպանատների, Մինսկի խմբի համանախագահության երկրների, ՄԱԿ-ի ղեկավարություններին՝ եւս մեկ անգամ ներկայացնելով Արցախում ստեղծված հումանիտար եւ աղետալի իրավիճակը: Բացի այդ, ընդդիմությունն անմիջական կապի մեջ է Արցախի իշխանությունների եւ ժողովրդի հետ...

19.01.2023
Հույս ունենք, որ թե' ռուսական խաղաղապահ զորախումբը, թե' պատասխանատու այլ սուբյեկտներ կկարողանան ստիպել Ադրբեջանին ապաշրջափակել ԼՂ-ը եւ բացել Լաչինի միջանցքը. Արթուր Հովհաննիսյան
Ազգային ժողովի հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են այս գիշեր Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների ...

19.01.2023
Եվրոպական խորհրդարանը կասկածի տակ է դնում ադրբեջանցի ակտիվիստների՝ իրապես ակտիվիստ լինելու հանգամանքը. Հայկ Մամիջանյան
ԱԺ նիստերին հաջորդող ճեպազրույցների մեկնարկին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են այսօր գիշեր Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով ...

19.01.2023
Հայտարարություն
Հիմք ընդունելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 10.4-րդ հոդվածի պահանջները՝ Մրցութային խորհուրդը հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության մրցույթ: Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝ միայն Հայաստանի Հա...