Տպել
19.01.2023
Հույս ունենք, որ թե' ռուսական խաղաղապահ զորախումբը, թե' պատասխանատու այլ սուբյեկտներ կկարողանան ստիպել Ադրբեջանին ապաշրջափակել ԼՂ-ը եւ բացել Լաչինի միջանցքը. Արթուր Հովհաննիսյան
1 / 4

Ազգային ժողովի հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են այս գիշեր Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների հիշատակը:

Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ քրեական վարույթ է հարուցվել, համապատասխան մարմինները կպարզեն դեպքի հանգամանքները:

Լրագրողի հարցին, թե պաշտոնանկություններից բացի հնարավո՞ր է արդյոք Պաշտպանության նախարարի հրաժարականը, Արթուր Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ քաղաքական եւ քրեաիրավական պատասխանատվությանը կարելի է անդրադառնալ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելուց հետո:

Խաղաղության պայմանագրի գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցին ի պատասխան` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանը նշել է. «Չէի շտապի եզրահանգումներ անել, որ խաղաղության պայմանագրի գործընթացը փակուղում է: Դա երեկ վերահաստատեց նաեւ ԱԳ նախարարը, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ քննարկումները շարունակվում են: Հայաստանը վերջին առաջարկներն ուղարկել է Ադրբեջանին եւ սպասում է արձագանքի: Իհարկե, Ադրբեջանի վարքն ու գործողությունները խոչընդոտում են գործընթացին, խոսքը թե' Լաչինի միջանցքի փակման, թե' Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման, թե' զորքը շարունակաբար հետ չքաշելու մասին է: Ադրբեջանի նախագահի կողմից հնչեցվող քաղաքական հայտարարությունները եւս խոչընդոտում են»:

Սարգիս Խանդանյանի խոսքով երեկ ՀՀ վարչապետի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ պետքարտուղարը եւս պատրաստակամություն է հայտնել` որպես միջնորդ նպաստելու խաղաղության պայմանագրի գործընթացի առաջխաղացմանը: Պատգամավորը հաստատել է. «Մենք մեր ուղենիշներից չենք ընկրկում եւ շարունակելու ենք ամեն ինչ անել, որ դա իրականություն դառնա»:

ՀՀ իշխանությունները բացարձակապես չեն խառնվում ԼՂ իշխանությունների գործերին եւ ներքաղաքական կյանքին: Կարծում եմ` սա նորմալ է եւ այդպես էլ պետք է լինի: Մենք ի սկզբանե առաջնորդվել ենք այս տրամաբանությամբ: Հետեւաբար, Ձեր հարցը չի համապատասխանում իրականությանը. նման կարծիք է հայտնել Արթուր Հովհաննիսյանը` պատասխանելով` ՀՀ իշխանությունները ճնշում գործադրո՞ւմ են Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականի մասով հարցադրմանը:

Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում Ռուսաստանի ջանքերի գնահատմանը վերաբերող հարցին ի պատասխան` խմբակցության քարտուղարը հույս է հայտնել, որ բոլորը կկատարեն իրենց պարտավորությունները: «Հույս ունենք, որ թե' ռուսական խաղաղապահ զորախումբը, թե' պատասխանատու այլ սուբյեկտներ կկարողանան լուծել այս հարցը եւ ստիպել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանն ապաշրջափակել ԼՂ-ն եւ բացել Լաչինի միջանցքը»,- ասել է նա:

Խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում որպես երաշխավոր ո՞ր կողմն է ավելի ցանկալի հարցին ի պատասխան` Սարգիս Խանդանյանն ընդգծել է. «Երաշխիքների մասին խոսելիս պետք չէ մտածել` որեւէ երկիր որեւէ կերպ երաշխավորելու է իր ֆիզիկական կամ որեւէ ներկայությամբ այդ պայմանագրի գոյությունը: Երաշխիք կարող է լինել, օրինակ, զորքերի հետքաշումը եւ ապառազմականացումը սահմանի երկայնքով եւ այլն: Կարեւոր է, որ միջնորդը նպաստի, որ այս համաձայնությունները ձեռք բերվեն, եւ մեր ակնկալիքն է նաեւ միջնորդներից, որ կարողանան ապահովել փոխընդունելի առաջարկների հաստատումը եւ ձեւակերպումը խաղաղության պայմանագրի տեքստի մեջ»: Նշվել է, որ գործընթացը կատարվում է Միացյալ Նահանգների միջնորդությամբ սկսված գործընթացի տրամաբանությամբ, եւ հայկական կողմի համար կարեւոր է երաշխիքների հատվածը: 


02.05.2024
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպումներ են ունեցել
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավար...

02.05.2024
Խորհրդարանը քննարկել է ՄԻՊ տարեկան հաղորդումը եւ զեկույցը
Թե' Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը, թե' որպես կախարգելման ազգային մեխանիզմ` ՄԻՊ-ի տարեկան զեկույցը ցույց են տալիս բնագավառում առկա խնդիրները: Ներկայացվել են այն բազմաթիվ խնդիրները, որոնք ընթացքում լուծվել են, այդ թվում` պաշտպանի միջամտության արդյունքում: Ներկայացնելով 2023 թվականի ը...

02.05.2024
«Հանքարդյունաբերական ոլորտը եւ նորակառույց ճանապարհները» թեմայով աշխատանքային քննարկում խորհրդարանում
Գերծանրաբեռնված ավտոմեքենաներից վնասվող ճանապարհների հարցը եւ լուծման հնարավոր ուղիները «Հանքարդյունաբերական ոլորտը եւ նորակառույց ճանապարհները» թեմայով աշխատանքային քննարկման առանցքում էին:   Մայիսի 2-ին տեղի ունեցած աշխատանքային քննարկումը նախաձեռնել էր ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշ...

02.05.2024
Խորհրդարանում քննարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022-2023 թթ. գործունեության մասին հաղորդումը
2022-2023 թվականներին կազմակերպվել եւ անցկացվել են ՏԻՄ ընտրություններ Հայաստանի  24 համայնքներում, որոնցից 21-ում՝ համամասնական ընտրակարգով, իսկ 3-ում՝ մեծամասնական: 2023 թվականին ԿԸՀ-ն օրենսդրությանը համապատասխան ստուգել է 1  քաղաքացիական նախաձեռնության կողմից Ազգային ժողովին օրենքի նախագ...

02.05.2024
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 13.05.2024 - 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 17.05.2024 - 14:00-16:00:   1. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 06.05.2024 - 15:00-17:00, 2. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով - 07.0...

02.05.2024
Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը մայիսի 2-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկություններով ընդունել նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը: Այնուհետեւ պատգամավորները շարունակել են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդման քննարկումը: Ելույթնե...

02.05.2024
ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավար...

02.05.2024
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինին
Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը...