Օրինագծով նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում կներդրվեն նոր ընթացակարգեր, որոնք ուղղված են լինելու աշխատակիցների մասնագիտական զարգացման եւ վարձատրության փոխկապակցման մեխանիզմին: Առաջարկվում է կիրառել նույն մոտեցումը, որը գործում է հանրակրթության ոլորտում՝ ատեստավորման եւ տարակարգերի միջոցով: Ատեստավորման գործընթացի մեկնարկը նախատեսվում է 2024 թ.:
««Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 13-ի հերթական նիստում:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաեւ ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում են կարգավորումներ կրթական հաստատությունների եւ կրթական ծրագրերի լիցենզավորման գործընթացում: Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները միտված են բարձրացնելու կրթության որակը եւ հավելյալ գործիքակազմ կստեղծեն այդ հարցում գործուն մեխանիզմներ ապահովելու համար: Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն: ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով՝ լրամշակման նպատակով:
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 25 հարց
Ազգային ժողովի խորհուրդը հունվարի 13-ին գումարել է նիստ, որը վարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի, ինչպես նաեւ հունվարի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային ...
«Հայաստան» խմբակցության հեղինակած ԱԺ հայտարարության նախագծի քվեարկությունը հետաձգվել է
Հայաստանն իր աջակցությունը պետք է հայտնի այն գործողություններին, որոնք միտված են Արցախի ապաշրջափակմանը. այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հիմնական զեկուցող Անդրանիկ Թեւանյանը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ հունվարի 13-ի հերթական նիստում: Քննարկվել է «Հայաստ...
Առաջարկվում է սահմանել նորահայտ հուշարձանները պետական ցուցակում ընդգրկելու կարգը
Առաջարկվում է սահմանել պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանությանը եւ օգտագործմանը վերաբերող հասկացությունները, հուշարձանների հաշվառման, նորահայտ հուշարձանները պետական ցուցակում ընդգրկելու կարգը: Նախագծով ամրագրվում է, որ հուշարձան լինելու կամ հուշարձանների պահպանական գոտու տարածքում գտնվելու...
Մենք երկու ազգ ենք, բայց՝ մեկ քաղաքակրթություն. Ալեն Սիմոնյանը՝ Ֆրանսիայի ԱԺ նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 13-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը մեկնարկել է Հայաստանի ԱԺ նախագահի եւ Ֆրանսիայի ԱԺ նախագահի առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագա...
Մրցութային խորհրդի նիստի որոշումը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձեւավորված մրցութային խորհրդի առաջին նիստի որոշումը: ...
Առաջարկվում է սահմանել «դոպինգ» հասկացությունը
Հստակեցվում են «դոպինգ» հասկացությունը եւ հակադոպինգային գործունեությունը, սահմանվում են Հայաստանում ազգային հակադոպինգային կազմակերպության նշանակությունն ու նրա լիազորությունները: 2022 թ. մեր մարզիկներն աննախադեպ արդյունքներ են գրանցել, եւ այս փոփոխություններով մենք ամեն ինչ անում ենք, որ հանկարծ մ...
Ալեն Սիմոնյանի եւ Յաել Բրաուն-Պիվեի համատեղ մամուլի ասուլիս. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի համատեղ մամուլի ասուլիսի ուղիղ հեռարձակումը:...
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
Ալեն Սիմոնյանն ու Յաել Բրաուն-Պիվեն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստանում է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը հունվարի 13-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշա...
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...